Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 Թիկնապահական և պահնորդական կազմակերպությունների համագործակցությունը իրավապահ և պետական այլ մարմինների հետ իրավակարգի պահպանության և անվտանգության ապահովման բնագավառում. 1. Իրավապահ մարմինների հետ համագործակցության ընթացքում թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքներն իրականացվում են հետևյալ հիմնական ուղղություններով. 1) պետության անվտանգության ապահովում. 2) իրավակարգի պահպանում. 3) քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովում. 4) հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերում. 2. Իրավապահ մարմինների հետ համագործակցությունն իրականացվում է համաձայնագրերի հիման վրա` տեղեկատվության փոխանակման, օրենսդրությամբ նախատեսված համատեղ կամ համաձայնեցված միջոցառումների անցկացման միջոցով. 3. Իր իրավասության շրջանակներում Լիազոր մարմինը կազմակերպում է անվտանգության ապահովման պետական մարմինների հետ համագործակցությունը և համակարգում է նրանց գործունեությունը պետական պահպանության ոլորտում. 4. Արտակարգ իրավիճակներում թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունն իրավապահ մարմինների նախաձեռնությամբ կարող է ներգրավվել համապատասխան միջոցառումների իրականացմանը` ծառայությունների մատուցման մասին պայմանագրին համապատասխան: |