Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 222 Ձերբակալվածի հարցաքննությունը. 1. Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ձերբակալված անձը կարող է հարցաքննվել իրեն վերագրվող արարքի, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի վերաբերյալ. 2. Ձերբակալվածի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները. 3. Հարցաքննությունից առաջ ձերբակալվածին իր ցանկությամբ հնարավորություն է տրվում առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ: Եթե առկա է ձերբակալվածի մասնակցությամբ վարութային այլ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, ապա քննիչը տեսակցության տևողությունը կարող է սահմանափակել՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով ձերբակալվածին և նրա պաշտպանին: Ամեն դեպքում, պաշտպանի հետ տեսակցության տևողությունը չի կարող սահմանափակվել ավելի քան 2 ժամով. 4. Ձերբակալվածի հարցաքննությանը պաշտպանի չներկայանալու դեպքում պաշտպան է նշանակվում սույն օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով, որն ինքնին չի սահմանափակում նախկինում ներգրավված պաշտպանի մասնակցությունը վարույթին: |