Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 447 Ընդդատությունը. 1. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթն ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանին, որի դատական տարածքում է տվյալ իրավաբանական անձի գտնվելու վայրը. 2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գրանցված իրավաբանական անձի վերաբերյալ վարույթն ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանին, որի դատական տարածքում կատարվել է ենթադրյալ հանցանքը. 3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գրանցված իրավաբանական անձի վերաբերյալ վարույթը, եթե ենթադրյալ հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, կամ դրա կատարման վայրը պարզել հնարավոր չի եղել, ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության այն դատարանին, որի դատական տարածքում վրա են հասել վտանգավոր հետևանքները. 4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերը չեն տարածվում իրավաբանական անձի վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքներով վարույթների վրա, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին: |