Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 Ենթակա պետական մարմնի ղեկավարը և լիազորությունները. 1. Ենթակա պետական մարմնի ղեկավարը, օրենքով, իրավական այլ ակտերով և ենթակա պետական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան, ղեկավարում է ենթակա պետական մարմնի գործունեությունը. 2. Ենթակա պետական մարմնի ղեկավարին անմիջական հաշվետու են մարմնի ղեկավարի տեղակալը (կոլեգիալ մարմինների դեպքում՝ կոլեգիալ մարմնի անդամները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ), օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` գլխավոր քարտուղարը, գրասենյակի ղեկավարը, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների, հիմնարկների ղեկավարները, ենթակա պետական մարմնի ղեկավարի խորհրդականը, օգնականը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի. 3. Ենթակա պետական մարմնի ղեկավարը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց անմիջական ղեկավարն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 4. Ենթակա պետական մարմնի ղեկավարին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը. 5. Ենթակա պետական մարմնի ղեկավարի հրամանով առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը կարող է վերապահվել ենթակա պետական մարմնի ղեկավարին, ինչպես նաև ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի. 6. Ենթակա պետական մարմնի ղեկավարի հրամանով գլխավոր քարտուղարին է վերապահվում սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթների և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 7. Ենթակա պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարներին, իր տեղակալին և գլխավոր քարտուղարին հանձնարարականներ և ցուցումներ տալիս է ենթակա պետական մարմնի ղեկավարը: Ենթակա պետական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ հանձնարարականները կարող են փոխանցել իրենց համակարգման լիազորությունների շրջանակներում ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալը, գլխավոր քարտուղարը. 8. Ենթակա պետական մարմնի ղեկավարը կատարում է պարտականությունների բաշխում իր խորհրդականի, օգնականի միջև: Պարտականությունների բաշխումն իրականացվում է՝ բացառելով կառուցվածքային ստորաբաժանման և (կամ) գրասենյակի գործառույթների իրականացման կրկնությունը և (կամ) զուգորդումը, ինչպես նաև բնագավառների, գործառույթների կառուցվածքային ստորաբաժանման, ենթակա պետական մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքի. 9. Ենթակա պետական մարմնի ղեկավարի հրամանով առանձին դեպքերում խորհրդականին (եթե օրենքով նման պաշտոն նախատեսված է) կարող են վերապահվել ենթակա պետական մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացման աջակցման որոշակի աշխատանքների, ծրագրերի համակարգումը, որի իրականացման համար խորհրդականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակներից, ենթակայությանը հանձնված կազմակերպություններից և հիմնարկներից ստանալու տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն. 10. Ենթակա պետական մարմնի ղեկավարի հրամանով առանձին դեպքերում ենթակա պետական մարմնի ղեկավարի օգնականին կարող են վերապահվել ենթակա պետական մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացման աջակցման որոշակի աշխատանքների կատարումը, որի իրականացման համար օգնականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակներից, ենթակայությանը հանձնված կազմակերպություններից և հիմնարկներից ստանալու տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն. 11. Ենթակա պետական մարմնի ղեկավարը` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 1) պատասխանատու է մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար. 2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր. 3) իրականացնում է մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը. 4) օրենքով կամ մարմնի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է մարմնի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր. 5) հաստատում է հաստիքացուցակը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 6) հաստատում է ներքին կարգապահական կանոնները. 7) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ. 8) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները. 9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները. 10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները. 11) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 12. Ենթակա պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` տվյալ մարմնում մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 13. Նախարարությանը ենթակա պետական մարմնի հաստիքացուցակը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համապատասխան նախարարը: |