Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 43 Էլեկտրոնային հսկողության տեսակները և տևողությունը. 1. Էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է Գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող կամ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ տեխնիկական սարքերի և էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ, որոնք հնարավորություն են տալիս պարզել պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը և դատական ակտով սահմանված սահմանափակումների պահպանումը. 2. Էլեկտրոնային հսկողության կիրառման համար օգտագործվող սարքավորումներն ամրացվում են պրոբացիայի շահառուին կամ տեղադրվում են վերջինիս բնակության կամ գտնվելու վայրում. 3. Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են միայն այն ժամանակահատվածում, որը նախատեսված է դատական ակտով. 4. Պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցներ կիրառելիս հաշվի է առնվում վերջիններիս լավագույն շահը: |