FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

Ֆոնդում մասնակցությունը.
1. Ֆոնդում մասնակցությունը հավաստվում է ֆոնդի փայով կամ ֆոնդի բաժնետոմսով.
2. Պայմանագրային ֆոնդի մասնակցի բաժինը որոշվում է նրան պատկանող փայերի քանակի և տվյալ ֆոնդի` շրջանառության մեջ գտնվող բոլոր փայերի ընդհանուր թվի հարաբերությամբ.
3. Եթե պայմանագրային ֆոնդը ունի տարբեր դասերի փայեր, ապա ֆոնդի մասնակցի մասնաբաժինը որոշվում է նրան պատկանող փայերի քանակի և շրջանառության մեջ գտնվող տվյալ դասի բոլոր փայերի քանակի հարաբերությունը բազմապատկելով տվյալ դասի բոլոր փայերի զուտ ակտիվների արժեքի և ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հարաբերությամբ.
4. Ֆոնդի մասնակից չեն կարող լինել տվյալ ֆոնդի պահառուն, տվյալ ֆոնդի մասնակիցների ռեեստրավարը (եթե այդ գործառույթն իրականացնում է կառավարչից տարբերվող անձը), տվյալ ֆոնդի անկախ աուդիտն իրականացնող անձը և նրանց հետ փոխկապակցված անձինք.
5. Մասնագիտացված ֆոնդի, բացառությամբ անշարժ գույքի ֆոնդի, արժեթղթավորման ֆոնդի և ֆոնդերի ֆոնդի թողարկած փայերը (բաժնետոմսերը), եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան տեսակի ֆոնդի գործունեությունը կարգավորող օրենքով, կարող են առաջարկվել միայն`
    1) որակավորված ներդրողներին.
    2) այն ներդրողներին, որոնցից յուրաքանչյուրի կողմից ձեռք բերվող փայի (բաժնետոմսի) գնման գինը (յուրաքանչյուր առանձին առաջարկի դեպքում ձեռք բերվող փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր արժեքը) գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը: