Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ article 8 Տպագիր արտադրանք պատրաստողների և լիազոր մարմնի պարտականությունները պարտադիր անվճար օրինակի հատկացման գործում. 1. Տպագիր արտադրանք պատրաստողները իրենց պատրաստած փաստաթղթերի բոլոր տեսակների տպաքանակի (անկախ քանակից) առաջին խմբաքանակից հնգօրյա ժամկետում, իսկ օտար երկրներում իրականացված հրատարակությունները, սկսած Հայաստանի Հանրապետության տարածքում իրացնելու օրվանից, լիազորված մարմնին են փոխանցում սույն օրենքով սահմանված պարտադիր անվճար օրինակ համարվող փաստաթղթերի տեսակները՝ 6 օրինակից ոչ պակաս։ Հայաստանի Հանրապետությունում տպագրված լրատվության միջոցների պարտադիր օրինակների հատկացումը իրականացվում է «Զանգվածային լրատվության միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 2. Անկախ պատրաստված փաստաթղթի քանակից և տեսակից՝ բոլոր տեսակի փաստաթղթերը լիազորված մարմինը յոթնօրյա ժամկետում հատկացնում է՝ ա) երկու պարտադիր անվճար օրինակ՝ Հայաստանի ազգային գրապալատին. բ) երկու պարտադիր անվճար օրինակ՝ Հայաստանի ազգային գրադարանին. 3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փաստաթղթերի անվճար օրինակի բաշխման կազմակերպման կարգի համաձայն՝ լիազորված մարմինը, ըստ փաստաթղթերի համապատասխան տեսակների, մնացած օրինակները հատկացնում է՝ ա) Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանին կամ բ) Գիտատեխնիկական լրատվության կենտրոնին կամ գ) Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանին կամ դ) Երևանի մշակույթի տան Բրայլյան գրադարանին կամ ե) 6 պարտադիր օրինակից ավելին ստանալու կամ վճարովի պարտադիր օրինակ ձեռք բերելու դեպքում՝ մեկական պարտադիր անվճար օրինակ՝ մարզային (Հայաստանի Հանրապետության վարչական միավորումների) համապատասխան գրադարաններին. զ) օրենսդրությամբ սահմանված այլ համապատասխան կազմակերպությունների. 4. Պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաև պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից պետական բյուջեից տրված հատկացումներով իրականացված հրատարակությունների (ներառյալ պաշտոնական հրատարակությունները) պարտադիր անվճար օրինակի հատկացումը, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասում նշված կազմակերպությունների, կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ article 8 5. Պարտադիր օրինակ պատրաստող անձինք առնվազն տարին մեկ անգամ լիազորված մարմնին ներկայացնում են հաղորդում նախորդող ժամանակահատվածի իրենց պատրաստած փաստաթղթերի, թողարկումների, հրատարակությունների և հրապարակումների վերաբերյալ, որն էլ պարտավորվում է դրանք տպագրել տեղեկատուի տեսքով. 6. Լիազորված մարմինը պարտադիր վճարովի օրինակներով կարող է համալրել համապատասխան գրադարանների, կազմակերպությունների հավաքածուները։ |