FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14.4

Քաղաքաշինական գործունեության կանոնակարգումը միկրոռեգիոնալ պլանավորման միջոցով.
1. Հայաստանի Հանրապետության մինչև 15000 բնակիչ ունեցող համայնքների` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով ձևավորված խմբերի (այսուհետ` միկրոռեգիոնալ միավորներ) տարածական զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև քաղաքաշինական գոտիավորման նախագծերով սահմանվող հողօգտագործման և կառուցապատման կանոններն ու պայմանակարգերը (ռեգլամենտները) կարող են մշակվել միավորված` սույն օրենքի 17 հոդվածի 4-րդ մասի «բ» և «դ» կետերով սահմանված միկրոռեգիոնալ և տեղական մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերը` մեկ ընդհանուր, համակցված տարածական պլանավորման փաստաթղթի շրջանակներում ամփոփելու միջոցով: Ընդ որում, համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը ներառում է ինչպես տարածքային հատակագծման նախագծի, այնպես էլ գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական նորմերը.
2. Սույն օրենքով սահմանված կարգով հաստատված համակցված տարածական պլանավորման փաստաթղթի առկայության դեպքում միկրոռեգիոնալ միավորի կազմում ընդգրկված առանձին համայնքի գլխավոր հատակագիծը համարվում է հաստատված և հիմք է ծառայում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինության բնագավառում օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար.
3. Միկրոռեգիոնալ միավորները ձևավորվում են՝ ելնելով տարաբնակեցման համակարգում դրանց ունեցած դերից ու նշանակությունից, քաղաքաշինական իրադրության առանձնահատկություններից, պատմական, մշակութային, ենթակառուցվածքային և սոցիալ-տնտեսական ընդհանրություններից, համայնքների ընդհանուր վարչական սահմանի առկայությունից, ինչպես նաև հաշվի առնելով մարզի սահմաններում համայնքների միացման արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևավորված նոր համայնքները (այսուհետ` միավորված համայնքներ) կամ միջհամայնքային միավորումները (առկայության դեպքում):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14.4

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նշված միավորված համայնքների կամ միջհամայնքային միավորումների կազմում ներառված և տարածական պլանավորման փաստաթղթեր չունեցող 15000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների գլխավոր հատակագծերն ու գոտիավորման նախագծերը մշակվում են որպես ինքնուրույն փաստաթղթեր.
5. Եթե միկրոռեգիոնալ միավորման մեջ ներառված որևէ համայնք ունի հաստատված տարածական պլանավորման փաստաթղթեր, ապա դրանք հաշվի են առնվում համակցված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման շրջանակներում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են լրամշակվել միկրոռեգիոնալ միավորման այլ համայնքների տարածական զարգացման խնդիրների հետ փոխկապակցվածությունն ապահովելու նպատակով.
6. Համակցված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման ֆինանսավորումն իրականացվում է համամասնորեն` պետական և համայնքային բյուջեների ֆինանսական միջոցների հաշվին` սույն օրենքի 17 հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով (միայն գոտիավորման նախագծի մշակման համար) սահմանված կարգով.
7. Համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը և դրանց առաջադրանքները մշակվում են սույն օրենքի 14.3 հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի պահանջների ապահովմամբ և հաստատվում Հայաստանի Հանրապետության մարզպետի և միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների ավագանիների կողմից.
8. Համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ`
    1) համայնքների ավագանիները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի հետ.
    2) Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետը` համաձայնեցնելով միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների ավագանիների հետ.
    3) կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների ավագանիների հետ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14.4

9. Համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը ներառում են սույն օրենքի 14.3 հոդվածով սահմանված հիմնական պահանջները` միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների մասով և մշակվում, փորձաքննվում, համաձայնեցվում (ներառյալ՝ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված համաձայնեցումները), հաստատվում ու փոփոխվում են սույն օրենքի 17 հոդվածի 20-րդ մասի պահանջներին համապատասխան: