FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  184

13) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
2. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման բացառություններ՝ ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակիցների և ղեկավարների համար, եթե նման փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման հնարավորությունը սահմանափակված է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ դրանք կիրառելի չեն տվյալ անձի նկատմամբ.
3. Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմողը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները՝ մինչև Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գրանցելու և լիցենզիա տրամադրելու կամ գրանցումը և լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշման կայացումը: Այդ դեպքում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից.
4. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է ընդունում Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցման և լիցենզիա տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումը և լիցենզիայի տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը.
5. Կենտրոնական բանկը պարտավոր է գրանցման և լիցենզիայի տրամադրման մասին որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում գրանցման վկայականը և լիցենզիան հանձնել Կենտրոնական դեպոզիտարիային.
6. Կենտրոնական բանկը գրանցում և լիցենզավորում է Կենտրոնական դեպոզիտարիային կամ մերժում է գրանցումը և լիցենզավորումը սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից` երկու ամսվա ընթացքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  184

7. Կենտրոնական բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո հնգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար.
8. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից Կենտրոնական դեպոզիտարիան ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  184

Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումը և լիցենզավորումը.
1. Կենտրոնական դեպոզիտարիայի պետական գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկի սահմանած ձևով, կարգով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում՝
    1) գրանցման և լիցենզավորման դիմում.
    2) Կենտրոնական դեպոզիտարիայի գործարար ծրագիրը.
    3) Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնադիրների ժողովի կողմից հաստատված Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրությունը՝ 6 օրինակից.
3.1) Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման գրանցման հայտը, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով.
    4) տեղեկություններ Կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետերերի (մասնակիցների) վերաբերյալ.
    5) Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնադիրների ժողովի որոշումը՝ Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարներ նշանակելու մասին.
    6) տեղեկություններ Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների վերաբերյալ, ղեկավարների վավերացված ստորագրությունների նմուշները, նրանց մասնագիտական որակավորման վկայականների պատճենները.
    7) Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց նշանակալից մասնակցության նախնական թույլտվություն ստանալու համար սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը.
    8) Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց համար՝ նախորդ երեք տարիների ֆինանսական հաշվետվությունները՝ հաստատված անկախ աուդիտորական եզրակացությամբ.
    9) տեղեկություններ Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ.
    10) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների նախագծերը.
    11) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալը Կենտրոնական բանկում կամ Կենտրոնական դեպոզիտարիայի հետ չփոխկապակցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում բացված հաշվին մուծումը հավաստող փաստաթուղթը.
    12) պետական տուրքի վճարման անդորրագիրը.