FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  19

Վերստուգողը և վերստուգիչ հանձնաժողովը.
1. Մինչև քսան անդամ ունեցող կոոպերատիվում ընտրվում է վերստուգող, իսկ քսանից մինչև հիսուն անդամ ունեցող կոոպերատիվներում՝ վերստուգիչ հանձնաժողով.
2. Դիտորդ խորհրդի ձևավորման դեպքում վերստուգողի (վերստուգիչ հանձնաժողովի) գործառույթներն իրականացնում է (են) դիտորդ խորհրդի անդամը (անդամները): Դիտորդ խորհուրդը ընդհանուր ժողով է ներկայացնում առաջարկություն՝ իր կազմում վերստուգիչ հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ: Վերստուգիչ հանձնաժողովը կազմված է ոչ պակաս երեք անձից.
3. Վերստուգողն (վերստուգիչ հանձնաժողովը) ընտրվում է ընդհանուր ժողովի որոշմամբ` մեկ տարի ժամկետով, եթե կանոնադրությամբ այլ` ավելի երկար ժամկետ սահմանված չէ.
4. Վերստուգողն (վերստուգիչ հանձնաժողովը) իրականացնում է պարտադիր (տարեկան) և լրացուցիչ դիտարկում՝
    1) կոոպերատիվի ֆինանսական գործունեության նկատմամբ.
    2) կոոպերատիվի ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների` մինչև դրանց հաստատումն ընդհանուր ժողովի կողմից: Կոոպերատիվի վերստուգողի (վերստուգիչ հանձնաժողովի) եզրակացությունը պարտադիր կցվում է կոոպերատիվի տարեկան հաշվետվություններին և հաշվապահական հաշվեկշիռներին ընդհանուր ժողով ներկայացնելիս.
5. Վերստուգողն (վերստուգիչ հանձնաժողովը) իրականացնում է իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ` սույն օրենքին համապատասխան և կոոպերատիվի կանոնադրությամբ.
6. Վերստուգողը (վերստուգիչ հանձնաժողովը) լրացուցիչ դիտարկում է իրականացնում ընդհանուր ժողովի կամ կոոպերատիվի անդամների ընդհանուր թվի առնվազն տասը տոկոսի պահանջով, ինչպես նաև իր նախաձեռնությամբ.
7. Վերստուգողը (վերստուգիչ հանձնաժողովը) կոոպերատիվի ֆինանսական վիճակի ուսումնասիրությունների (վերլուծությունների), կոոպերատիվի ֆինանսական դրության առողջացման, սնանկացման կանխարգելման, կոոպերատիվի և կոոպերատիվի առանձին անդամների ֆինանսական շահերի պաշտպանության և կոոպերատիվի կանոնադրության այլ գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով իրավասու է աշխատանքներում ներգրավելու այդ բնագավառի համապատասխան մասնագետների:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  19

8. Վերստուգողը (վերստուգիչ հանձնաժողովի անդամները) պարտավոր է (են) ապահովել կոոպերատիվի ֆինանսական գործունեության ստուգման կամ սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ այլ գործառույթների իրականացման գործընթացում իրենց հայտնի դարձած կոոպերատիվի (կոոպերատիվի առանձին անդամների) առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվության գաղտնիությունը.
9. Վերստուգողի (վերստուգիչ հանձնաժողովի) պահանջով տրամադրվում են ստուգման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև բացատրություններ: