Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 105.2 Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով իրավասու մարմնի կարգավիճակը սնանկության վարույթի ընթացքում. 1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու մարմինը (այսուհետ սույն հոդվածում՝ իրավասու մարմին) պարտավոր է դատարան ներկայացնել տեղեկատվություն պարտապանի գույքի առնչությամբ` ծանուցումն ստանալու պահին ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների և կիրառված ապահովման միջոցների մասին։ Պարտապանի գույքի առնչությամբ` ծանուցումն ստանալուց հետո ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների և կիրառված ապահովման միջոցների մասին իրավասու մարմինը դատարան է ներկայացնում տեղեկատվություն համապատասխան հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ 15-օրյա ժամկետում. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում իրավասու մարմինը դատարան է ներկայացնում նաև տեղեկատվություն պարտատերերի այն պահանջների մասին, որոնք վիճարկվում են իրավասու մարմնի կողմից և կարող են չհաստատվել դրա արդյունքներով. 3. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրավասու մարմինը կարող է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակներում ծանոթանալ սնանկության վարույթի նյութերին, այդ թվում՝ պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությանը, ինչպես նաև կառավարչից պահանջել տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ` գույքագրված ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ: Պահանջվող տեղեկատվությունն իրավասու մարմին է ներկայացվում անհապաղ, բայց ոչ ուշ, քան իրավասու մարմնի պահանջն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 105.2 4․ Եթե սնանկության գործի քննությունը կարող է ազդել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի վրա, ապա իրավասու մարմինը սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո իր նախաձեռնությամբ կարող է դիմել դատարան՝ միջնորդելով ճանաչել իրավասու մարմինը՝ որպես շահագրգիռ անձ։ Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու դեպքում իրավասու մարմինը սույն օրենսգրքի 39.2-րդ, 40-րդ, 46-րդ և 80-րդ հոդվածներով նախատեսված հարցերով ձեռք է բերում պարտատերերի և պարտապանի կարգավիճակից բխող իրավունքներ, ներառյալ՝ դիմումների պատճենները, պահանջների փոփոխությունները, միջանկյալ բաշխման ծրագրերը և դատարանի որոշումներն ստանալու, ներկայացված դիմումները վիճարկելու, առարկություններ և դիրքորոշումներ ներկայացնելու, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվելու և նիստին մասնակցելու իրավունքներ։ |