Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Կառավարության նիստերը. 1. Կառավարությունն իր գործունեությունն իրականացնում է կոլեգիալ, նիստերի միջոցով. 2. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը. 3. Կառավարության նիստերը, որպես կանոն, հրավիրվում են շաբաթը մեկ անգամ. 4. Կառավարության նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Կառավարության անդամների կեսից ավելին, բացառությամբ այն նիստի, որի ժամանակ քննարկվում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հարցը, որն իրավազոր է անկախ քվորումից. 5. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է Կառավարության անդամների առնվազն մեկ քառորդը. 6. Կառավարության անդամները պարտավոր են մասնակցել Կառավարության նիստերին: Նրանք Կառավարության նիստերից կարող են բացակայել վարչապետի համաձայնությամբ. 7. Կառավարության նիստերին ներկա լինելու իրավունք ունեն Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պետական եկամուտների, քաղաքաշինության, միջուկային անվտանգության կարգավորման, վիճակագրական, անշարժ գույքի կադաստրի կոմիտեների և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, վարչապետի մամուլի քարտուղարը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, ինչպես նաև վարչապետի հրավիրած այլ անձինք. 8. Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված գաղտնի հարցերի քննարկմանը ներկա լինելու իրավունք ունեն Կառավարության անդամները: Գաղտնի հարցի քննարկմանն այլ պաշտոնատար անձինք կարող են ներկա լինել վարչապետի որոշմամբ. 9. Կառավարության նիստերում քննարկման են ներկայացվում, մասնավորապես՝ 1) օրենքների նախագծեր. 2) Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծեր. 3) Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսված այլ հարցեր. 10. Կառավարության նիստի օրակարգը վարչապետի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը: Մինչև օրակարգի հաստատումը Կառավարության անդամները կարող են առաջարկություններ ներկայացնել դրա վերաբերյալ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 11. Կառավարության նիստի օրակարգում ներառվելիք հարցերը, որպես կանոն, նախապես քննարկվում են նախարարական կոմիտեներում, որոնց կազմը, կառուցվածքը, գործունեության շրջանակն ու կարգը սահմանվում են Կառավարության աշխատակարգով. 12. Եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգ ընդգրկելու համար առաջարկվող որևէ հարցի քննարկման անհրաժեշտություն չկա, ապա օրակարգի նախագիծը Կառավարության անդամներին ուղարկելիս նշվում է այդ մասին: Տվյալ հարցը Կառավարության նիստում քվեարկվում է առանց քննարկման և զեկուցման, եթե Կառավարության անդամներից որևէ մեկը Կառավարության նիստում դրան չի առարկում: Առարկելու դեպքում հարցը քննարկվում է ընդհանուր կարգով. 13. Կառավարության նիստի օրակարգի քննարկման ենթակա հարցերը զեկուցում են Կառավարության անդամները, իսկ վարչապետի թույլտվությամբ՝ փոխնախարարները, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը. 14. Կառավարության նիստն ընթանում է մինչև օրակարգի սպառումը. 15. Կառավարության նիստերը դռնբաց են, բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի. 16. Կառավարության նիստերն արձանագրում է վարչապետի աշխատակազմը: Կառավարության նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել. 17. Կառավարության նիստի օրակարգի նախագիծը, ներառյալ` օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ փաստաթղթերը (բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող փաստաթղթերի) ենթակա են հրապարակման Կառավարության նիստից առնվազն մեկ օր առաջ, ընդ որում, օրակարգում ներառված՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող հարցերի վերնագրերի փոխարեն նշվում է «գաղտնի» բառը. 18. Կառավարության անդամը, ինչպես նաև Կառավարության նիստին ներկա այլ անձն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակելու Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: |