FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  52.1

Տեղեկատվական համակարգի հիման վրա հայտնաբերված պարտադիր ապահովագրության պահանջի խախտման գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները.
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների գծով վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն հոդվածով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից.
3. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունն է` տվյալ ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի բացակայության մասին, և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվությունը` ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված լինելու մասին.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ապացույցները պահպանվում և վարչական ակտի հասցեատիրոջն են տրամադրվում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
5. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում վարույթ իրականացնող վարչական մարմինը համադրում է Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունները և իր տվյալների բազայում առկա տվյալներն ու վեր հանում իրավախախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  52.1

6. Սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի շրջանակներում արձանագրություն չի կազմվում, իսկ իրավախախտման հատկանիշները հայտնաբերվում, վարչական ակտն ընդունվում և վարչական ակտի հասցեատիրոջն է հանձնվում, ինչպես նաև վարչական ակտի հասցեատիրոջ կողմից վարչական ակտը կատարվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի առանձնահատկությունները.
7. Վարչական ակտի հասցեատերն իրավունք ունի չվճարելու կամ պակաս վճարելու նշանակված տուգանքը, եթե վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում մինչև ենթադրյալ իրավախախտման օրը կնքված և համապատասխան ժամանակահատվածի համար գործող ԱՊՊԱ պայմանագիր.
8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումն արձանագրվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնի աշխատակցի կողմից համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվելու միջոցով` անկախ խախտումը նաև Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա հայտնաբերված լինելու հանգամանքից: