FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  16

Պետական բյուջեի նախագծի կառուցվածքը և բովանդակությունը.
1. Պետական բյուջեի նախագիծը ներառում է`
    ա) կառավարության բյուջետային ուղերձը.
    բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը.
    գ) պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը.
2. Կառավարության բյուջետային ուղերձը ներառում է`
    ա) կառավարության զեկույցը բյուջետային տարվա սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին,
    բ) պետության սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների կանխատեսումն առաջիկա երեք տարվա համար,
    բ1) պետական բյուջեի նախագծի հիմքում դրված միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես` - բյուջետային եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի, համախառն և զուտ պարտքի գծով կառավարության երկարաժամկետ նպատակները և պայմանական (հնարավոր) պարտավորությունները (երաշխիքները). - մակրոտնտեսական, գնաճի, եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի և պարտքի ցուցանիշների գծով ճշգրտված եռամյա կանխատեսումները. - տնտեսության զարգացմանը և այլ հարցերին վերաբերող այն կարևոր ենթադրությունները, որոնց հիման վրա ճշգրտված են կանխատեսումները. - միջնաժամկետ ծախսերի ծրագրում շարադրված` կառավարության ռազմավարական գերակայությունները և առաջիկա տարվա բյուջեում արտացոլվելիք կոնկրետ գերակայությունները. - ճշգրտված տեղեկատվություն` հիմնական հարկաբյուջետային ռիսկերի և դրանց հավանականության վերաբերյալ (բարձր, միջին, ցածր). - միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակումից հետո կառավարության քաղաքականության և հարկաբյուջետային նպատակների մեջ տեղի ունեցած էական փոփոխությունների նկարագրությունը և դրանց հիմնավորումը: Սույն մասում նշված տեղեկատվությունն անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել ոչ թե որպես բյուջետային ուղերձի առանձին մաս, այլ ներառվել բյուջետային ուղերձի այլ բաղկացուցիչ մասերում.
    գ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բացատրագիրը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  16

ե) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված ծրագրերի վերջնական արդյունքի ցուցանիշների գծով կանխատեսումները (բացառությամբ պետական մարմինների ներքին ծառայությունների համար նախատեսվող վարչական բնույթի ծախսային ծրագրերի), ինչպես նաև ծրագրերի միջոցառումների իրագործման աստիճանը բնութագրող ֆինանսական և առկա (մշակված) արդյունքային (կատարողական) փաստացի, սպասվելիք և կանխատեսվող (համապատասխանաբար նախորդ, ընթացիկ և ծրագրերի միջոցառումների ավարտի համար նախատեսված բյուջետային տարիների վերջի դրությամբ) ցուցանիշները (բացառությամբ պետական մարմինների ներքին ծառայությունների համար նախատեսվող վարչական բնույթի ծախսային միջոցառումների) սահմանող հավելվածները.
    զ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված ամփոփ ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման.
3. Բացատրագիրը պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը հիմնավորող փաստաթղթերի ամբողջություն է, որը ներառում է`
    ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը, այդ թվում` դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող վարկերի տոկոսադրույքները և հատկացման ժամկետները, ինչպես նաև այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա (այսուհետ սույն հոդվածում, ինչպես նաև սույն օրենքի 31-րդ հոդվածում` նախորդ բյուջետային տարի) և առաջին տարվա (այսուհետ սույն հոդվածում, ինչպես նաև սույն օրենքի 21-րդ և 31-րդ հոդվածներում` ընթացիկ բյուջետային տարի) հաշվարկային և սպասվելիք համապատասխան ցուցանիշների նկատմամբ.
    բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա համար հաստատված ցուցանիշների նկատմամբ.
    դ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը` ըստ օրենքով սահմանված հարկային և այլ եկամտատեսակների.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  16

ե1) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով առաջարկվող հատկացումների հիմնավորումը` ըստ բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգման, այդ թվում` բյուջետային տարում տրամադրվող վարկերի և բյուջետային երաշխիքների ծավալներն ու ուղղությունները, բյուջետային ծախսերի հաշվարկները հիմնավորող նորմատիվները (համապատասխան նորմատիվների սահմանված լինելու դեպքում).
    զ) պետական բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարների և առաջարկվող հատկացումների հիմնավորումը, որը ներառում է ծրագրի` -իրավական հիմքը. -բովանդակությունը. -խնդիրները և նպատակները. -կատարման փուլերը և ժամկետները.
    է) առաջիկա տարվա վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին պարտքի կառուցվածքը, դրա համեմատական վերլուծությունը` նախորդ բյուջետային տարվա փաստացի և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ.
    ը) կառավարության պահուստային ֆոնդի և պետական պահուստների ձևավորման համար առաջարկվող հատկացումների հիմնավորումը.
    թ) տեղեկություններ` սույն օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասում նշված մարմինների բյուջետային ֆինանսավորման հայտերով պահանջված և Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկած հատկացումների հետ կապված համաձայնեցումների արդյունքների մասին.
    ժ) տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքների բյուջեներին` օրենքով սահմանված կարգով տրամադրվող հատկացումների մասին.
    ժբ) տեղեկություններ` պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկների հաստիքների միջին տարեկան ցուցակային ընդհանուր թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի մասին, և այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ, ինչպես նաև տեղեկություններ` փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակի մասին. ժբ-2) կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված առաջիկա բյուջետային տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը` համապատասխան հիմնավորումներով, ինչպես նաև վերջինիս վերաբերյալ կառավարության եզրակացությունը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  16

ժգ) այլ տեղեկություններ, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմնավորման համար.
4. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներառում է`
    ա1) պետական բյուջեի եկամուտները սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դասակարգմամբ և ծախսերը` բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգմամբ.
    բ) պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ. բ-2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչական ծախսերի նախահաշիվը` օրենքի նախագծի առանձին հավելվածի տեսքով, և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը.
    գ) օրենքով սահմանված այլ դրույթներ և ցուցանիշներ.
5. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մաuին oրենքով կենտրոնական բանկին առաջադրվում է գնաճի սահող թիրախ, այն է՝ տարվա ընթացքում որոշումների կայացման համար գնաճի նպատակային մակարդակը և դրանից շեղումների թույլատրելի չափը: Տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելիս կենտրոնական բանկը առաջնորդվում է որոշման կայացման օրվան հաջորդող 12 եռամսյակների համար գնաճի նպատակային մակարդակին հասնելու տրամաբանությամբ: