Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 60 Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար գանձվող տոկոսները. 1. Սույն Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունից օգտվելու յուրաքանչյուր օրվա համար, սկսած «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից մինչև ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը դադարելու օրը, վճարման ենթակա են տոկոսներ. 2. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար տոկոսները ենթակա են վճարման վերաֆինանսավորման դրույքաչափի (առանցքային դրույքաչափի, հաշվառման դրույքաչափի) 1/360-րդի չափով, որը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ ապրանքները ձևակերպվել են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, և կիրառվում է տոկոսների հաշվարկման համար: Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար տոկոսները հաշվեգրելու համար կիրառվում է վերաֆինանսավորման դրույքաչափը (առանցքային դրույքաչափը, հաշվառման դրույքաչափը), որը գործում է վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունից փաստացի օգտվելու համապատասխան ժամանակահատվածներում. 3. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար տոկոսները ենթակա են վճարման՝ ներմուծման մաքսատուրքերը վճարելու կամ բռնագանձելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ. 4. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար տոկոսների վճարումը կամ բռնագանձումը, ինչպես նաև վերադարձը (հաշվանցումը) իրականացվում են սույն Օրենսգրքով ներմուծման մաքսատուրքերի գումարների վճարման կամ բռնագանձման, ինչպես նաև վերադարձի (հաշվանցման) համար նախատեսված կարգով: |