Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 174 «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումն ու դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը. 1. Հայտարարատուի՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից, իսկ այն ապրանքների առնչությամբ, որոնք բացթողման մասին դիմում ներկայացրած անձի մոտ հայտագրված են բացթողման համար մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից. 2. Հայտարարատուի՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ 1) սույն Օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին կետին և 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-6-րդ ենթակետերին համապատասխան «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ մինչև մաքսային մարմնի կողմից սահմանված՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի ավարտը, այդ թվում՝ սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո. 2) ապրանքները, որոնց առնչությամբ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է, (կամ) գործողությունը դադարեցված այդ մաքսային ընթացակարգի կիրառման շրջանակներում Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը՝ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 174 3) ապրանքները, որոնց առնչությամբ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է, (կամ) գործողությունը դադարեցված այդ մաքսային ընթացակարգի կիրառման շրջանակներում Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելը՝ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան. 4) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձում. 5) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպած օտարերկրյա ապրանքների և (կամ) մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը և (կամ) փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ բացառությամբ դեպքերի, երբ այդպիսի ոչնչացման կամ անվերադարձ կորստի հետևանքով սույն Օրենսգրքին համապատասխան, վրա է հասել այդպիսի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետը. 6) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մերժումը՝ մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացնելը ապրանքների հայտարարագրի կամ ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 174 7) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան ապրանքների հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ. 8) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. 9) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը). 10) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել. 3. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում. 4. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝ 1) ապրանքների փոխանցման օրը, եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը փոխանցվել են այն անձին (անձանց), որը (որոնք) նշված չէ (նշված չեն) մաքսային տարածքում վերամշակման պայմանների մասին փաստաթղթի մեջ, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 174 2) ապրանքների կորստի օրը, եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները կորել են մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը. 3) մաքսային մարմնի կողմից սահմանված՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալու օրը, եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը չի ավարտվել մինչև մաքսային մարմնի կողմից սահմանված՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը. 5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպված լինեն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման: Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, որոնք գործում են ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ, իսկ այն ապրանքների առնչությամբ, որոնց բացթողումը կատարվել է մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 174 6. Սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան վճարվող (բռնագանձվող) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարներից վճարման են ենթակա տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե նշված գումարների գծով տրամադրված լիներ դրանց վճարման հետաձգում՝ ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից մինչև ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը լրանալու օրը: Նշված տոկոսները հաշվեգրվում և վճարվում են սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան: Այն դեպքում, երբ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն Օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան կասեցվել է, սույն կետով նախատեսված տոկոսները մաքսային ընթացակարգի գործողության կասեցման ժամանակահատվածում չեն հաշվեգրվում և չեն վճարվում. 7. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի դեպքում կամ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու դեպքում կամ այդ ապրանքները սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով՝ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան ձևակերպելու դեպքում կամ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումից և (կամ) դրանց բռնագանձումից հետո (ամբողջությամբ կամ մասնակի) սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան այդ ապրանքները մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցվելու (արգելապահվելու) դեպքում սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան: |