Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 362 Փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակումը. 1. Սույն Օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով նախատեսված դեպքերում փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակումը մաքսային մարմինների և հայտարարատուների, փոխադրողների, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, լիազորված տնտեսական օպերատորների ու մաքսային գործառնություններ կատարող այլ անձանց միջև իրականացվում է էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացման (ուղարկման) միջոցով. 2. Էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների էլեկտրոնային եղանակով փոխանակումն իրականացվում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի և սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց տեղեկատվական համակարգերի փոխգործակցության միջոցով կամ Ինտերնետ ցանցի ռեսուրսների օգտագործմամբ. 3. Թղթային կրիչով փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացման (ուղարկման) միջոցով փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում, ինչպես նաև սույն Օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: |