Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 25 Դատահոգեբուժական փորձաքննության տեսակները և դրա իրականացման առանձնահատկությունները. 1. Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացվել ինչպես հիվանդանոցային պայմաններում (հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն), այնպես էլ արտահիվանդանոցային պայմաններում (արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն). 2. Դատահոգեբուժական փորձաքննությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված դեպքերում և կարգով` համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման հիման վրա. 3. Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացնել միայն բժիշկ-հոգեբույժներից, իսկ փորձաքննություն նշանակելու որոշման մեջ նախատեսված լինելու դեպքում` նաև այլ բժիշկ-մասնագետներից կազմված փորձագետների հանձնաժողովը: Փորձագետների հանձնաժողովի եզրակացությունը հաստատվում է դրա անդամների ստորագրությամբ. 4. Դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնող (փորձագետների) հանձնաժողովը պետք է բաղկացած լինի առնվազն երկու բժիշկ-հոգեբույժներից. 5. Հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է մինչև 45-օրյա ժամկետում, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է 25-օրյա ժամկետում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման փուլում նշանակված փորձաքննությունների, որոնց դեպքում հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է մինչև 24-օրյա ժամկետում, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է 15-օրյա ժամկետում. 6. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության կարգով նշանակված դատահոգեբուժական փորձաքննության իրականացմանը փորձաքննության ենթարկվող անձի ներկայանալն ապահովում է փորձաքննություն նշանակելու իրավասություն ունեցող մարմինը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և վարչական դատավարության կարգերով նշանակված դատահոգեբուժական փորձաքննության իրականացմանը` համապատասխան դատավարության կողմը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 25 7. Դատահոգեբուժական փորձաքննության համար ներկայացված անձը չի ենթարկվում փորձաքննության անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, կամ երբ հնարավոր չէ ներկայացված փաստաթղթերի հիման վրա հավաստիանալ, որ փորձաքննությանը ներկայացված անձը այն անձն է, որը նշված է փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ. 8. Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը տրվում է փորձաքննության ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում. 9. Եթե դատահոգեբուժական փորձաքննության արդյունքով փորձագետները հանգել են միասնական կարծիքի, ապա կազմվում է մեկ միասնական եզրակացություն, որն ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Դատահոգեբուժական փորձաքննության արդյունքների վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու դեպքում նման կարծիք ունեցող փորձագետը կազմում է առանձին եզրակացություն, որը հաստատվում է նրա ստորագրությամբ. 10. Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև հատուկ կարծիք պարունակող եզրակացությունը կազմվում են երեք օրինակից, որից մեկը տրվում է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակած պաշտոնատար անձին (մարմնին), մյուս օրինակը կցվում է փորձաքննության ենթարկված անձի բժշկական փաստաթղթերին, երրորդ օրինակը տրամադրվում է դատահոգեբուժական փորձաքննության ենթարկված անձին: |