Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ article 4 Փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները. Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքներն են՝ ա) փոստային կապի կամ սուրհանդակային կապի հաղորդակցության ազատության և գաղտնիության ապահովումը. բ) փոստային կապի ունիվերսալ ծառայություններից օգտվելու մատչելիության, հասանելիության և ոչ խտրական փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տրամադրման ապահովումը. գ) փոստային առաքանիների տարանցման ազատության և փոստային կապի բնագավառում միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման ապահովումը. դ) փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողների իրավունքների հավասարության ապահովումը. ե) փոստային կապի կառավարելիության և հուսալիության ապահովումը. զ) փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցողի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տրամադրման կենսունակ և կայուն ապահովումը: |