Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 322 Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի առանձնահատկությունները. 1. Մաքսային ոլորտում սույն օրենքի 58-րդ գլխով նախատեսված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է սույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի սույն գլխին չհակասող մասով. 2. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով այնքանով, որքանով չի կարգավորվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերով. 3. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթն իրականացնում են մաքսային մարմինների ղեկավարների որոշած պաշտոնատար անձինք. 4. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննում և որոշում կայացնում են մաքսային մարմինները: Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձը. 5. Մաքսային մարմնի ղեկավարը կարող է վարույթի իրականացումը մեկ կառուցվածքային ստորաբաժանումից վերցնել և հանձնարարել մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանման. 5.1. Մաքսային մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կարող է վարույթի իրականացումը փոխանցել մաքսային մարմնի մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանման, եթե մաքսային իրավախախտում կատարած անձի գտնվելու կամ բնակության վայրը տարածքային առումով ավելի մոտ է տվյալ կառուցվածքային ստորաբաժանմանը՝ հաշվի առնելով գործի քննության բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու հնարավորությունը. 6. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի իրավասու պաշտոնատար անձը կարող է իրավախախտումների վերաբերյալ վարույթի առանձին գործողությունների կատարումը հանձնարարել այլ մաքսային մարմնի պաշտոնատար անձի` տարածքային կարգով կատարելու համար: Սույն մասով սահմանված հանձնարարությունը պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 322 7. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ հարուցելուց հետո մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իր տրամադրության տակ համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ունենալու, տվյալ գործի հանգամանքները բավարար չափով պարզված լինելու դեպքում գործը քննում է անմիջապես՝ մաքսային կանոնների խախտում թույլ տված անձանց կողմից առարկություն չներկայացվելու պարագայում, որի մասին կազմվում է արձանագրություն: Մաքսային կանոնների խախտում թույլ տված անձանց կողմից առարկություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է սույն օրենքով նախատեսված ընդհանուր կարգով: |