FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  41

Կատարողական վարույթի ավարտը.
1. Հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե`
    1) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը, բացառությամբ հայցի ապահովման հիման վրա տրված կատարողական թերթի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի, ինչպես նաև այլ օրենքների հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը, քանդման մասին վարչական ակտի կատարման վերաբերյալ գրությունը, կատարողական մակագրության թերթը կամ գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը կատարելու վերաբերյալ դիմումը վերադարձնելու մասին.
    2) անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.
2.1) անհնարին է պարզել կատարողական թերթով նախատեսված պահանջի կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.
    3) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ սույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.
    4) պարտապանի գույքը բավարար չէ պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար.
4.1) պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան.
    5) ավարտվել են հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները.
5.1) դատական կարգով վիճարկվում է հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտը․ 5․2) ավարտվել են վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները:
    6) առկա է սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ, 9-րդ, 10-րդ կամ 12-րդ մասերով նախատեսված որևէ հիմք.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  41

7) պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության պատճառով կամ պարբերական վճարումների վերաբերյալ վճռի կատարման դեպքում բռնագանձումը տարածվել է պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի և այլ եկամուտների վրա, և պահանջատիրոջ օգտին կատարվում են գումարի պարբերաբար վճարումներ.
    8) ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը.
    9) սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի գույքի վրա բռնագանձում, այդ թվում՝ արգելանք տարածելու անհրաժեշտությունը դեռևս բացակայում է.
2. Կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում.
3. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքի, կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը չի վերադարձվում պահանջատիրոջը.
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված այլ հիմքերով կատարողական վարույթն ավարտվելու դեպքում կատարողական թերթը կարող է վերադարձվել պահանջատիրոջ դիմումի հիման վրա, որի դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական վարույթը վերսկսելու, կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելու և սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշված հիմքով կատարողական վարույթն ավարտելու մասին.
5. Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելն արգելք չեն կատարողական թերթը կրկին ներկայացնելու դեպքում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու համար.
6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-9-րդ կետերով նախատեսված հիմքերի վերացման, ինչպես նաև սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ և 11-րդ մասերով և 44.1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում հարկադիր կատարողը պահանջատիրոջ դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին: