Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 7) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ազգային, միջազգային և տարածաշրջանային չափագիտական աշխատանքները` այդ աշխատանքների կատարմանը ներգրավելով շահագրգիռ կողմերին և համապատասխան փորձագետների. 8) չափագիտության լիազոր մարմին ներկայացնում է առաջարկություններ միջազգային լավագույն փորձին ներդաշնակ՝ Հայաստանի Հանրապետությունում չափագիտության ոլորտում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարության վերաբերյալ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 Չափագիտության կառավարման խորհուրդը. 1. Չափագիտության կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Չափագիտության ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է Խորհրդի նախագահից, 10 անդամներից՝ չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 5 պետական կառավարման համակարգի մարմինների և 5 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից: 3. Չափագիտության ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է և չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ. 4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը. 5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կողմից. 6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց եղանակով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով. 7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է. 8. Խորհուրդը` 1) ընդունում է որոշումներ Չափագիտության ազգային մարմնի գործունեության պլանավորման և գործունեության հետ կապված խնդիրների կանոնակարգման վերաբերյալ. 2) հաստատում է Չափագիտության ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը և հեռանկարային գործունեության հնգամյա ռազմավարությունները. 3) դիմում է շահագրգիռ կողմերին` տարբեր հարցերի շուրջ կարծիք արտահայտելու առաջարկով. 4) քննարկում է Չափագիտության ազգային մարմնի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և ներկայացնում է առաջարկություն` այն լիազորված պետական կառավարման համակարգի մարմնի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ. 5) քննարկում, հաստատում և հրապարակում է Չափագիտության ազգային մարմնի գործունեության տարեկան արդյունքները. 6) ապահովում է չափագիտության ազգային համակարգի համապատասխանությունն ազգային տնտեսության շահերին, նյութատեխնիկական բազայի ներկա վիճակին և գիտատեխնիկական առաջընթացին. |