FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  49

Ի պաշտոնե ներկայացուցիչները.
1. Սույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ.
2. Դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք.
3. Հայաստանի Հանրապետությանն իրենց իրավասության սահմաններում դատարանում ներկայացնում են պետական համապատասխան մարմինները՝ այդ մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի միջոցով.
4. Որպես համայնքի ներկայացուցիչ` դատարանում իր իրավասության սահմաններում ի պաշտոնե հանդես է գալիս համայնքի ղեկավարը կամ նրա տեղակալը.
5. Սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահերը օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնում է սնանկության կառավարիչը: Լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձանց շահերը ներկայացնում է լուծարային հանձնաժողովի նախագահը.
6. Այն գործով, որին պետք է մասնակցեր օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված անձը, որպես նրա ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչ նշանակված անձը.
7. Այն գործով, որին պետք է մասնակցեր մահացած կամ մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը դեռևս ոչ ոք չի ընդունել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը: