Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 Հաղորդակցման միջոցը. ա) Յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է համապատասխան լիազոր ներկայացուցիչ նշանակի, որի հետ գործակալությունը կկարողանա հաղորդակցվել սույն Կոնվենցիայով սահմանված որևէ հարցի կապակցությամբ: Գործակալությունը կարող է վստահել այդպիսի լիազոր ներկայացուցչի հաղորդագրություններին որպես անդամ-երկրի հաղորդագրություններ: Գործակալությունը, որևէ անդամ-երկրի խնդրանքով, խորհրդակցում է տվյալ անդամ-երկրի հետ 19-րդ և 21-րդ հոդվածներում արծարծվող հարցերի մասին, որոնք վերաբերում են տվյալ անդամ-երկրի կեցությանը կամ նրան երաշխիքներ տվողներին: բ) Ամեն անգամ, երբ Գործակալության կողմից որևէ գործառնություն իրականացնելուց առաջ պահանջվում է որևէ անդամ-երկրի հավանությունը, ենթադրվում է, որ այդ հավանությունը կտրվի, եթե միայն տվյալ անդամ-երկիրը չի ներկայացնում որևէ առարկություն մի այնպիսի ընդունելի ժամանակահատվածում, որը գործակալությունը կարող է սահմանել այդ անդամին տեղեկացնելով առաջարկվող գործառնության մասին: ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ |