Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ article 9 Հայաստանի ազգային գրադարանը. 1. Հայաստանի ազգային գրադարանը հանրային գրադարան է՝ Հայաստանի Հանրապետությունում գրադարանագիտության, մատենագիտության, գրքագիտության գիտահետազոտական և տպագիր արտադրանքի վերականգնման կենտրոն. 2. Հայաստանի ազգային գրադարանն ունի խորհրդակցական մարմին` գիտական խորհուրդ, որի գործառույթները սահմանվում են կանոնադրությամբ. 3. Հայաստանի ազգային գրադարանը` 1) հավաքում, ձևավորում, պահպանում է գրավոր ժառանգության պատմական հիշողությունը, հայրենական և արտասահմանյան գրադարանային փաստաթղթերը, ինչպես նաև փաստաթղթերի պարտադիր օրինակը, ունի համապարփակ, լիակատար, հայատառ և Հայաստանի մասին այլ լեզուներով հավաքածու. 2) իրականացնում է միջազգային միջգրադարանային բաժնույթի ծառայությունները և օժանդակում է գրադարաններին կազմակերպելու դրանք. 3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի մասին տեղեկույթի տարածում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և նրա սահմաններից դուրս. 4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության գրադարանների մատենագիտական գրացուցակների համակարգում և ձևավորում է միասնական մատենագիտական համահավաք գրացուցակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 4.1) պարտադիր օրինակի հիման վրա կազմում և հրատարակում է ազգային մատենագիտությունն արձանագրող հրատարակությունների ցանկերը. 5) ապահովում է խորհրդատվական և գիտահետազոտական աշխատանքների իրականացումը. 6) իրականացնում է հայ տպագիր գրքի, մամուլի և հայագիտական հրապարակումների մատենագիտական ցանկերի կազմում, հրատարակում, փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակի պատրաստում և օգտվողներին է տրամադրում «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 7) ապահովում է ֆիզիկապես մաշված, եզակի և (կամ) հազվագյուտ գրավոր հուշարձանների, գրադարանային փաստաթղթերի ամրակայումը և վերականգնումը. 8) իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության տարածքում գրավոր հուշարձան համարվող գրադարանային փաստաթղթերի պահպանության և պաշտպանության նկատմամբ` անկախ նրանց սեփականության ձևից. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ article 9 9) ձևավորում է համապարփակ նշանակություն ունեցող միջգրադարանային գրքափոխանակության հավաքածու, որի ձևավորման և օգտագործման կարգը սահմանում է պետական լիազորված մարմինը. 10) կազմակերպում և իրականացնում է գրադարանային կադրերի վերապատրաստումը արդի պահանջներին համապատասխան. 11) կազմակերպում և համակարգում է հայատառ գրադարանային հավաքածուի թվանշանային տարբերակը (թվանշանային գրադարանը) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 4. Արգելվում է Հայաստանի ազգային գրադարանի սեփականության ձևի և բնույթի փոփոխումը, շենքերի և զբաղեցրած տարածքների օտարումը: |