Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 11.7 Հանրային հաշվետվողականությունը և թափանցիկությունը. 1. Փաստահավաք հանձնաժողովը սույն օրենքի 11.27-րդ հոդվածով նախատեսված զեկույցները նույն հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է Հանրային խորհուրդ. 2. Փաստահավաք հանձնաժողովի, Հանրային խորհրդի բոլոր անդամները և Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության աշխատակիցները, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման համար Փաստահավաք հանձնաժողովի ներգրաված բոլոր մասնագետները, փորձագետները և փաստահավաք գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են պահպանել իրենց կողմից ուսումնասիրված և ուսումնասիրվող բոլոր փաստաթղթերի, նյութերի, տվյալների, տեղեկությունների, խախտում կատարած, տուժած և տեղեկություններ հաղորդած անձանց գաղտնիությունը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված կարգով համապատասխան տեղեկությունների հանրայնացման, այդ թվում՝ դրանք Փաստահավաք հանձնաժողովի զեկույցներում ներառելու և հրապարակելու, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում և կարգով այլ մարմիններին և անձանց տրամադրելու դեպքերի: Սույն մասով նախատեսված սահմանափակումը տարածվում է նաև Հանրային խորհրդի և Փաստահավաք հանձնաժողովի նախկին անդամի, Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ընթացքում աշխատանքներ կատարած Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության և փաստահավաք գործունեության իրականացման համար ներգրավված և փաստահավաք աշխատանքներին մասնակցած վերը թվարկված բոլոր անձանց վրա: |