FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  223

Հարցաքննության արձանագրությունը.
1. Հարցաքննվող անձի ցուցմունքներն արձանագրվում են առաջին դեմքով և, հնարավորության սահմաններում, բառացի: Հարցերը և դրանց պատասխաններն արձանագրվում են նույն հաջորդականությամբ, ինչ որ տրվել են հարցաքննության ընթացքում: Արձանագրությունում նշվում են բոլոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնք հանվել են քննիչի կողմից, կամ որոնց հրաժարվել է պատասխանել հարցաքննվող անձը: Ցուցմունք տալուց կամ հարցերին պատասխանելուց հրաժարվելու հիմքը կամ պատճառը նշվում է արձանագրությունում.
2. Հարցաքննվող անձն իրավունք ունի իր ցուցմունքներն արձանագրելու անձամբ, որի մասին քննիչը նշում է արձանագրությունում: Ցուցմունքին ծանոթանալուց հետո քննիչը նրան կարող է տալ լրացուցիչ հարցեր: Հարցերը և տրվող պատասխանները ներառվում են արձանագրությունում.
3. Եթե հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձին ներկայացվում են իրեղեն ապացույցներ կամ արտավարութային փաստաթղթեր, կամ հրապարակվում են ապացուցողական այլ գործողությունների արձանագրություններ, կամ վերարտադրվում են ձայնագրման, տեսագրման կամ տեսաձայնագրման նյութեր, ապա այդ մասին նշվում է արձանագրությունում: Արձանագրությունում պետք է շարադրվեն նաև դրանց կապակցությամբ հարցաքննվող անձի ցուցմունքները.
4. Եթե հարցաքննության ընթացքում հարցաքննվողի կողմից կատարվել են նշումներ, կազմվել են սխեմաներ, գծագրեր, նկարներ, ապա դրանք հարցաքննվողի ստորագրությամբ կցվում են արձանագրությանը, և այդ մասին նշվում է արձանագրությունում.
5. Հարցաքննության ավարտից հետո արձանագրությունը ներկայացվում է հարցաքննվող անձի և հարցաքննության մյուս մասնակիցների ծանոթացմանը, կամ նրանց խնդրանքով արձանագրությունը հրապարակում է քննիչը, որի մասին նշվում է արձանագրությունում: Արձանագրությունը լրացնելու կամ դրանում ուղղումներ կատարելու վերաբերյալ հայտարարությունները շարադրվում են արձանագրության մեջ.
6. Ցուցմունքին ծանոթանալու և դրանում առկա գրառումների ճշտության փաստը հարցաքննվող անձը և հարցաքննության մյուս մասնակիցները հավաստում են ստորագրությամբ, որը դրվում է արձանագրության վերջում: Հարցաքննվող անձն ստորագրում է նաև արձանագրության յուրաքանչյուր էջի տեքստի վերջում:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  223

7. Հարցաքննության տեսաձայնագրման դեպքում ցուցմունքները, այդ թվում` հարցերը և պատասխանները, ինչպես նաև հարցաքննության ընթացքում կատարված մյուս գործողություններն ամրագրվում են միայն տեսաձայնագրմամբ.
8. Հարցաքննության տեսաձայնագրությունը պահվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում և դրան հասանելիություն տրամադրելու միջոցով կարող է օգտագործվել մինչդատական վարույթի ընթացքում: Հարցաքննության տեսաձայնագրությունը կարող է պահվել նաև շարժական էլեկտրոնային կրիչում: Տեսաձայնագրության էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում պահվելու դեպքում դրա հասանելիության մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, ինչպես նաև առկայության դեպքում դրան է կցվում տեսաձայնագրության հիման վրա քննիչի կազմած և ստորագրած ցուցմունքի թղթային կամ էլեկտրոնային եղանակով կատարված և էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված վերծանումը: Տեսաձայնագրության շարժական կրիչում պահվելու դեպքում այն կցվում է արձանագրությանը: Ցուցմունքի վերծանումն ապացուցման գործընթացում կարող է օգտագործվել այնքանով, որքանով համապատասխանում է տեսաձայնագրության բովանդակությանը: