Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 122 Ապահովագրական միջնորդություն իրականացնելիս հաճախորդների շահերի պաշտպանությունը և գաղտնիության ապահովումը. 1. Մինչև ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելն ապահովագրական միջնորդը պարտավոր է պարզել ապահովադրի կամ նրա լիազորած անձի ինքնությունը՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Եթե ապահովագրական միջնորդը բացահայտել է ապահովադրի կամ նրա լիազորած անձի ինքնությունը նախքան ապահովագրության պայմանագիր կնքելը, ապա նա կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ: Ապահովագրական միջնորդն իրավունք ունի իրավասու մարմիններից ստանալու ապահովադրի կամ նրա լիազորած անձի անհատական տվյալները. 2. Ապահովագրական միջնորդն ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնելիս իրավունք չունի առանց ապահովադրի, ապահովագրված անձի, շահառուի կամ նրանց լիազոր ներկայացուցչի համաձայնության օգտագործելու նրանց մասին տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Պայմանագրային հարաբերությունների դադարման դեպքում անհատական տվյալների մասին տեղեկությունների օգտագործումը, առանց վերը նշված անձանց համաձայնության, արգելվում է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի. 3. Ապահովագրական միջնորդի ղեկավարները, աշխատակիցները, ինչպես նաև ապահովագրական միջնորդի անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձինք իրենց գործունեության ընթացքում և գործունեության դադարման դեպքում պարտավոր են սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ապահովել ապահովագրական միջնորդային գործունեության ընթացքում ապահովադիրների, ապահովագրված անձանց, շահառուների և ապահովագրական, վերաապահովագրական ընկերությունների և Բյուրոյի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, ներառյալ` առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները: Միջնորդները կարող են իրենց գործունեության ընթացքում ապահովադիրների, ապահովագրված անձանց, շահառուների կամ նրանց ներկայացուցիչների մասին հայտնի դարձած տեղեկությունները հրապարակել միայն սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում: |