Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 44 Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը. 1. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է դատական ակտով՝ պետական բյուջեի կամ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին. 2. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում տվյալ անձի գույքային դրությունը. 3. Պրոբացիայի շահառուի մոտ բավարար դրամական միջոցների բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ էլեկտրոնային հսկողության կիրառումը մերժելու համար. 4. Պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին էլեկտրոնային հսկողություն նշանակելու մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` էլեկտրոնային հսկողության միջոցների երկամսյա կիրառման երաշխիքային գումարի՝ Պրոբացիայի ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրումը հավաստող ապացույցներ ստանալուց հետո: 5․ Պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |