FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  35

Անցումային դրույթներ.
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` բոլոր լրացումներով և փոփոխություններով.
2. Օրենքի 9 հոդվածը գործում է մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը, և տեղի ունեցած ներդրումային մասնավորեցումը ձևակերպվում է ընկերության` 1997 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով: Այն ընկերությունների համար, որոնց պետական բաժնեմասի փաստացի մասնավորեցումը տեղի է ունենում մինչև 1998 թվականի հունվարի 1-ը, վերոնշյալ հոդվածը գործում է մինչև այդ պահը: Օրենքի 32-րդ հոդվածի գործողությունը տարածվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատարանի` սեփականաշնորհման պայմանագիրն անվավեր ճանաչելու կամ բռնագանձման մասին վճիռը.
3. Օրենքի գործողությունը չի տարածվում այն ընկերությունների (ձեռնարկությունների) պետական բաժնեմասի մասնավորեցման վրա, որոնց մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը: Երևան13 հունվարի 1998 թ.ՀՕ-188