FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  53

Առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության տարածման կազմակերպման պայմանները.
1. Ցանցային հեռարձակման համար լիցենզիա չի պահանջվում, եթե սփռման և սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձին պատկանող շենքերով և տարածքներով.
2. Առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակման կազմակերպումը չպետք է ազդի տվյալ շրջանում գործող Հեռարձակողների իրականացման որակի վրա, ինչպես նաև չպետք է խաթարի տեսալսողական տեղեկատվություն ընդունող և հեռարձակող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների աշխատանքը.
3. Առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակում են իրականացնում ոչ գծային Հեռարձակողները, որոնք գործունեություն են իրականացնում կարգավորող պետական մարմնի սահմանած կարգով գործունեությունը թույլատրող որոշումն ստանալուց հետո.
4. Կարգավորող պետական մարմնի՝ գործունեությունը թույլատրող որոշումն ստանալուց հետո ոչ գծային Հեռարձակողները կարող են պայմանագրային հիմունքներով գործունեություն իրականացնել ցանցային օպերատորների և այլ հաղորդակցության ցանցերով: