Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 Լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները. 1. Բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում լիցենզիա ստանալու համար դիմել Կենտրոնական բանկ: Դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցված բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին լիցենզիա է տալիս, եթե բավարարվել են հետևյալ պայմանները` ա) Կենտրոնական բանկի կողմից սահմանված` բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի լրիվ համալրումը. բ) բանկային գործունեության համար ձեռք բերված կամ վարձակալված տարածքը և նրա տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին և բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագրին. գ) ստեղծվել են բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը և գործառնական համակարգը. դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների, բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների որակավորումը, մասնագիտական համապատասխանությունը բավարարում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին: Կենտրոնական բանկը կարող է քննել բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարներին` նրանց մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով. ե) օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար` նաև օտարերկրյա բանկի գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում բանկային վերահսկողության պետական մարմնի համաձայնությունը Հայաստանի Հանրապետությունում բանկային գործունեություն իրականացնելու համար. զ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ պայմաններ. 2. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար` որոշակի այլ պայմանների բավարարման համար լիցենզիա տալու դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 3. Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկին լիցենզիայի տրամադրումը, եթե, համաձայն իր սահմանած պայմանների, լիցենզիայի նախնական հավանություն տալուց և բանկի գրանցումից հետո էապես փոփոխվել են այն պայմանները, որոնց առկայության պարագայում բանկին տրվել էր նախնական հավանությունը, (կամ) բանկը գրանցելուց հետո բանկի ղեկավարների կողմից իրականացվել են ապօրինի, վարկաբեկիչ գործողություններ, փոփոխվել է բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց ֆինանսական դրությունը. 4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետում Կենտրոնական բանկ չդիմելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական հավանությունը և գրանցումը ուժը կորցնում են: |