Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 36 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ. 1. Կանոնադրական կապիտալի նվազեցումը կարող է կատարվել` ա) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ. բ) բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, այդ թվում` սույն օրենքով նախատեսված դեպքերում, դրանց մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ: Կանոնադրական կապիտալի նվազեցումը բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով թույլատրվում է, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ: Կանոնադրական կապիտալի նվազեցման նպատակով Ընկերության կողմից բաժնետոմսեր կարող են ձեռք բերվել միայն բաժնետոմսերի սեփականատերերի համաձայնությամբ: Ընդ որում, այդ նպատակով Ընկերությանն առաջարկված բաժնետոմսերի ձեռքբերումն Ընկերության պարտականությունն է: Եթե ձեռքբերման առաջարկված բաժնետոմսերի քանակը գերազանցում է համապատասխան որոշմամբ սահմանված քանակը, ապա բաժնետերերից բաժնետոմսերը գնվում են նրանց առաջարկներին համամասնորեն. 2. Ընկերությունն իրավունք չունի նվազեցնել կանոնադրական կապիտալը, եթե դրա հետևանքով կանոնադրական կապիտալի չափը ավելի կփոքրանա օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն չափից: Ընկերության կողմից կանոնադրական կապիտալը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն չափից նվազեցնելը հիմք է Ընկերության լուծարման. 3. Կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է ժողովի կողմից` դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ. 4. Կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշում ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում Ընկերությունը գրավոր ծանուցում է այդ մասին իր պարտատերերին: Պարտատերերն իրավունք ունեն ծանուցումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, Ընկերությունից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 36 5. Կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված կանոնադրության փոփոխությունների գրանցումը կատարվում է այդ փոփոխությունների մասին որոշումն ընդունելուց 60 օրը լրանալուց հետո և սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան` պարտատերերի բոլոր առաջացած պահանջների բավարարման դեպքում: Կանոնադրական կապիտալի նվազեցման կապակցությամբ բաժնետերերին վճարումները, բացառությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից պակասելու հիմքով կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքի, կատարվում են կանոնադրության պետական գրանցումից հետո. 6. Ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից նվազելու հիմքով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը կատարվում է բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն պակասեցման ձևով` առանց բաժնետերերին որևէ հատուցման: |