FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  61

Մաքսատուրքերը, հարկերը վճարելու կարգը.
1. Մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը՝ բացառությամբ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու և սույն Օրենսգրքի 38-րդ գլխին համապատասխան՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներ բաց թողնելու դեպքում, կամ որի տարածքում բացահայտվել են սույն Օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետում, 97-րդ հոդվածի 3-րդ կետում, 103-րդ հոդվածի 4-րդ կետում, 279-րդ հոդվածի 8-րդ կետում, 280-րդ հոդվածի 4-րդ կետում և 288-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքները, կամ որի տարածքում բացահայտվել է Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստը՝ բացառությամբ Միության մաքսային սահմանով ոչ հավաստի մաքսային հայտարարագրմամբ ապրանքների անօրինական տեղափոխման դեպքի: Սույն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների դեպքում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և ապրանքների բացթողման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության չափով կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով կամ երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով սահմանված այլ չափով ներմուծման մաքսատուրքերը կարող են վճարվել այնպիսի անդամ պետությունում, որն այն անդամ պետությունը չէ, որի մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը, եթե դա նախատեսված է Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  61

2. Սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, եթե սույն կետի երկրորդ պարբերությամբ և սույն հոդվածի 3-րդ կետով այլ բան սահմանված չէ: Սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված միջազգային փոստային առաքանիների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որտեղ գտնվում է նշանակման մաքսային մարմինը.
3. Այն դեպքում, երբ սույն կետին համապատասխան պարզվում (հաստատվում) է, որ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները գտնվում են այլ անդամ պետության տարածքում, որն այն անդամ պետությունը չէ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվել է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որի տարածքում գտնվում են այդպիսի ապրանքները, եթե այլ բան սահմանված չէ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով: Այն դեպքում, երբ չի պարզվում (հաստատվում), որ ապրանքները գտնվում են այլ անդամ պետության տարածքում, որն այն անդամ պետությունը չէ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվել է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, սակայն սույն կետին համապատասխան պարզվել (հաստատվել) է, որ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները արտահանվել են մեկ անդամ պետության տարածքից և ներմուծվել են մեկ այլ անդամ պետության տարածք, ապա ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որի տարածք ներմուծումը պարզվել (հաստատվել) է, եթե այլ բան սահմանված չէ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  61

Այն անդամ պետության տարածքում ապրանքների գտնվելը կամ դրանց ներմուծումն այնպիսի անդամ պետության տարածք, որի մաքսային մարմինը չի իրականացրել ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, պարզվում (հաստատվում) է մաքսային հսկողություն անցկացնելու ընթացքում ստացված և (կամ) այդպիսի մաքսային հսկողություն անցկացնելու արդյունքների հիման վրա կազմված փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև վարչական վարույթի (ընթացակարգի), քրեական գործերով քննության կամ ստուգման ընթացքում, որոնք իրականացվում են (անցկացվում են) անդամ պետությունների մաքսային կամ այլ պետական մարմինների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Սույն կետը կիրառելու նպատակներով ապրանքների՝ այն անդամ պետության տարածքում գտնվելը, որի մաքսային մարմինը չի իրականացրել ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, կամ դրանք այդ անդամ պետության տարածք ներմուծումը պարզվելը (հաստատվելը) պետք է ճանաչվի այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որն իրականացրել է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան: Այն դեպքերի համար, երբ պարզվում (հաստատվում) է, որ օտարերկրյա ապրանքները գտնվում են այնպիսի անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմինը չի իրականացրել ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխգործակցության կամ անդամ պետության տարածք այդպիսի ապրանքների ներմուծման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից.
4. Սույն Օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում Միության՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան.
5. Ներմուծման մաքսատուրքերը վճարվում են այն անդամ պետության արժույթով, որտեղ ներմուծման մաքսատուրքերը ենթակա են վճարման, եթե այլ բան սահմանված չէ «Միության մասին» պայմանագրով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  61

Արտահանման մաքսատուրքերը, հարկերը վճարվում են այն անդամ պետության արժույթով, որտեղ արտահանման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով, անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ.
6. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու ձևերն ու միջոցները, ինչպես նաև դրանք վճարելու պարտավորությունը կատարելու պահը (վճարելու օրը) սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման.
7. Ներմուծման մաքսատուրքերը վճարվում են «Միության մասին» պայմանագրին համապատասխան սահմանվող հաշիվներին: Արտահանման մաքսատուրքերը վճարվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող հաշիվներին, որտեղ այդպիսի արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման սույն հոդվածին համապատասխան, եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ: Հարկերը վճարվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող հաշիվներին, որտեղ հարկերը ենթակա են վճարման սույն հոդվածին համապատասխան.
8. Արտահանման մաքսատուրքերը վճարելու առանձնահատկությունները կարող են սահմանվել Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով.
9. Վճարողի հաշվին հանձնարարականի կատարման համար բավարար դրամական միջոցների (փողի) առկայության դեպքում բանկն իրավունք չունի ուշացնելու վճարողի՝ մաքսատուրքերի, հարկերի գումարների փոխանցման հանձնարարության կատարումը և պարտավոր է կատարել այն 1 գործառնական օրվա ընթացքում, եթե այն կատարելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ: Գլուխ 9 Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը