FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  363

Մաքսային մարմինների փոխգործակցությունը արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց (արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների), լիազորված տնտեսական օպերատորների, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, դրանց ասոցիացիաների և միավորումների հետ.
1. Մաքսային կարգավորման կատարելագործման և մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի նախագծերի հանրային քննարկման նպատակներով մաքսային մարմինները խորհրդատվական բնույթի պաշտոնական հարաբերություններ են հաստատում և պահպանում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց (արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների), լիազորված տնտեսական օպերատորների, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, դրանց ասոցիացիաների և միավորումների հետ.
2. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման համար մաքսային մարմինները փոխգործակցում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց (արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների), լիազորված տնտեսական օպերատորների, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, դրանց ասոցիացիաների և միավորումների հետ.
3. Խորհրդատվական բնույթի պաշտոնական հարաբերությունների հաստատման ու պահպանման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինների ու արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց (արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների), լիազորված տնտեսական օպերատորների, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, դրանց ասոցիացիաների և միավորումների միջև փոխգործակցության համար մաքսային մարմիններին կից կարող են ստեղծվել խորհրդատվական մարմիններ և ընդունվել այդ փոխգործակցությունը կարգավորող փաստաթղթեր: