Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 229 Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը. 1. Անշարժ գույքի հարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով. 1) գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար` 15 տոկոս. 2) առանց բարելավումների (այդ թվում՝ միայն պարսպով բարելավված) ոչ գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար` ա. բնակավայրերի հողերից բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի համար` 0.6 տոկոս, բ. բնակավայրերի հողերից հասարակական կառուցապատման համար նախատեսված հողերի համար՝ մեկ տոկոս, գ. բնակավայրերի հողերից սույն կետի «ա» և «բ» ենթակետերում չնշված հողերի համար՝ մեկ տոկոս, դ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար՝ 0.25 տոկոս, ե. էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, ինչպես նաև ջրային հողերի համար՝ 0.5 տոկոս, զ. ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար` մեկ տոկոս. 3) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետով, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող՝ բազմաբնակարան բնակելի շենք, բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք հանդիսացող անշարժ գույքի համար (բացառությամբ սույն մասի 5-7-րդ կետերով սահմանված դեպքերի)` Հարկման բազան Հարկի դրույքաչափը մինչև 10 միլիոն դրամը ներառյալ 0,05 տոկոս 10 միլիոն դրամից ավելի` մինչև 25 միլիոն դրամը ներառյալ 5000 դրամ` գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը 25 միլիոն դրամից ավելի` մինչև 47 միլիոն դրամը ներառյալ 20000 դրամ` գումարած հարկման բազայի 25 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը 47 միլիոն դրամից ավելի` մինչև 75 միլիոն դրամը ներառյալ 64000 դրամ` գումարած հարկման բազայի 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը 75 միլիոն դրամից ավելի` մինչև 100 միլիոն դրամը ներառյալ 176000 դրամ` գումարած հարկման բազայի 75 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը 100 միլիոն դրամից ավելի՝ մինչև 200 միլիոն դրամը 326000 դրամ` գումարած հարկման բազայի 100 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 229 200 միլիոն դրամից ավելի 1326000 դրամ` գումարած հարկման բազայի 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1.5 տոկոսը 4) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերով, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող՝ անհատական բնակելի տուն և այգետնակ հանդիսացող անշարժ գույքի համար` Հարկման բազան Հարկի դրույքաչափը մինչև 7 միլիոն դրամը ներառյալ 0.05 տոկոս 7 միլիոն դրամից ավելի` մինչև 23 միլիոն դրամը ներառյալ 3500 դրամ` գումարած հարկման բազայի 7 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը 23 միլիոն դրամից ավելի` մինչև 50 միլիոն դրամը ներառյալ 19500 դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը 50 միլիոն դրամից ավելի` մինչև 85 միլիոն դրամը ներառյալ 73500 դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը 85 միլիոն դրամից ավելի` մինչև 120 միլիոն դրամը ներառյալ 213500 դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը 120 միլիոն դրամից ավելի` մինչև 200 միլիոն դրամը ներառյալ 423500 դրամ` գումարած հարկման բազայի 120 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը 200 միլիոն դրամից ավելի 1223500 դրամ` գումարած հարկման բազայի 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1.5 տոկոսը 5) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող՝ հասարակական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար` 0.3 տոկոս. 6) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 6-8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող՝ արտադրական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար` 0.25 տոկոս. 7) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող՝ ավտոտնակ հանդիսացող անշարժ գույքի համար` 0.2 տոկոս: 2․ Կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարեկան դրույքաչափերի և 0․5 գործակցի արտադրյալով հաշվարկվող կիսամյակային դրույքաչափերով։ |