Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 376 2. Սույն հոդվածով նախատեսված գլխավոր և տեղական փաստաթղթերով սահմանված տեղեկատվությունը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում վերջինիս ուղարկած գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը կարող է պահանջել լրացուցիչ այլ տեղեկատվություն, որը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում վերջինիս ուղարկած գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը կարող է նաև պահանջել հարցազրույցի անցկացում հարկ վճարողի և (կամ) նրա ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ուղարկված գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողը պետք է գրավոր ներկայացնի հարցազրույցի անցկացման վայրի, ժամկետների և մասնակիցների մասին տեղեկատվություն: Սույն հոդվածով նախատեսված՝ երկրների միջև փոխանակվող հաշվետվությամբ սահմանված տեղեկատվությունը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում յուրաքանչյուր հարկային տարվա ավարտից անմիջապես հետո՝ տասներկուամսյա ժամանակահատվածում. 3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ պայմանով, որ անգլերեն կամ ռուսերեն լեզվով փաստաթղթերը հարկային մարմնի պահանջով թարգմանվեն հայերեն և ներկայացվեն հարկային մարմին` այդ մասին գրավոր ծանուցումն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 376 Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը. 1. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումն այն տեղեկատվությունն է, որը հիմնավորում է հարկ վճարողի վերահսկվող գործարքների համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին. 1.1. Հարկ վճարողը կարող է ներկայացնել երեք տեսակ փաստաթղթավորում՝ տեղական փաստաթուղթ, գլխավոր փաստաթուղթ և երկրների միջև փոխանակվող հաշվետվություն. 1) տեղական փաստաթուղթ ներկայացնում են վերահսկվող գործարք ծանուցած բոլոր հարկ վճարողները, որը ներառում է մասնավորապես հետևյալ տեղեկությունները. ա. հարկ վճարողի գործարար գործառույթների մանրամասն նկարագրությունը, այդ թվում՝ ապրանքների, ոչ նյութական ակտիվների, աշխատանքների և (կամ) ծառայությունների գնագոյացման գործընթացների վրա տնտեսական գործոնների ազդեցության վերլուծությունը, բ. վերահսկվող գործարքների նկարագրությունը, այդ թվում՝ համադրելիության գործոնների վերլուծությունը, ինչպես նաև վերահսկվող գործարքի կողմերի իրականացրած գործառույթները, օգտագործված ակտիվները և կրած ռիսկերը, գ. կիրառած տրանսֆերային գնագոյացման մեթոդների նկարագրությունը և ընտրված մեթոդի վերաբերյալ հիմնավորումը, դ. վերահսկվող գործարքների կողմերի ցանկը, այդ թվում՝ տեղեկատվություն հարկման նպատակով կողմի ռեզիդենտության վերաբերյալ, ե. համադրելի չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրների նկարագրությունը, զ. պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկը (այն դեպքում, երբ կիրառելի է), է. վերլուծության ենթակա կողմի վերաբերյալ ֆինանսական և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Տեղական փաստաթղթով պահանջվող տեղեկատվության բովանդակությունը, լրացման և ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը: Հարկային մարմինը տեղական փաստաթուղթ կարող է պահանջել նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներից. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 376 2) գլխավոր փաստաթուղթ, որը ներկայացնում է բազմազգ կազմակերպության մայր կազմակերպությունը։ Սույն հոդվածի կիրառման իմաստով՝ բազմազգ կազմակերպության մայր կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է բազմազգ կազմակերպության մյուս անդամ կազմակերպություններից առնվազն մեկի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի դրա կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում, և այդ մասնակցությունը բավարար է տվյալ կազմակերպության ֆինանսական հաշվետվությունն իր համախմբված ֆինանսական հաշվետվության մեջ ներառելու համար։ Գլխավոր փաստաթուղթը ներառում է մասնավորապես հետևյալ տեղեկությունները. ա. բազմազգ կազմակերպության կառուցվածքը, բ. բազմազգ կազմակերպության գործունեության նկարագիրը, գ. բազմազգ կազմակերպության ոչ նյութական ակտիվների նկարագրությունը, դ. բազմազգ կազմակերպության անդամ հանդիսացող կազմակերպությունների կամ օտարերկրյա կազմակերպության ռեզիդենտության երկրի օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմավորման հետ իրականացված ֆինանսական գործառնությունները, ե. բազմազգ կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները, եկամուտների համաշխարհային տեղաբաշխման և տնտեսական գործունեության մասին ընդհանրական տեղեկատվություն: Գլխավոր փաստաթղթով պահանջվող տեղեկատվության բովանդակությունը, լրացման և ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը. 3) բազմազգ կազմակերպության մայր կազմակերպության կողմից տրամադրվում է երկրների միջև փոխանակվող հաշվետվություն, եթե այդ կազմակերպության նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամուտը գերազանցում է 750 մլն եվրոն: Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը ներառում է մասնավորապես հետևյալ տեղեկությունները. ա. բազմազգ կազմակերպության եկամուտների համաշխարհային բաշխումը` ըստ երկրների, բ. բազմազգ կազմակերպության կողմից վճարված հարկերը` ըստ երկրների, գ. բազմազգ կազմակերպության տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվություն` ըստ երկրների, դ. ակտիվների վերաբերյալ տեղեկատվություն` ըստ երկրների: Հաշվետվության ձևն ու լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը: |