FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Օրենքի պահանջներին չհամապատասխանող կրեդիտավորման պայմանագրի կնքման հետևանքները.
1. Կրեդիտավորման պայմանագիրը սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի և (կամ) 7-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու հիմքով անվավեր չի համարվում.
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ և 14-րդ կետերի և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-7-րդ կետերի պահանջները չեն համարվում կրեդիտավորման պայմանագրի էական պայման, և այդ պահանջներով սահմանված տեղեկությունները կրեդիտավորման պայմանագրում չներառելու հետևանքով կրեդիտավորման պայմանագիրը չի կարող ճանաչվել չկնքված.
3. Սույն հոդվածի 2-րդ մասում թվարկված հոդվածներով պահանջվող տեղեկությունները կրեդիտավորման պայմանագրում չներառելը համարվում է կրեդիտառուի իրավունքի խախտում և հիմք է հանդիսանում սույն օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներում նշված պատասխանատվության միջոցները կիրառելու համար: