Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Պրոբացիայի ծառայությունում կոչումների շնորհման ժամկետները. 1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են Պրոբացիայի ծառայության հետևյալ ժամկետները. 1) արդարադատության լեյտենանտի կոչում ունեցողի համար` երկու տարի. 2) արդարադատության ավագ լեյտենանտի կոչում ունեցողի համար` երեք տարի. 3) արդարադատության կապիտանի կոչում ունեցողի համար` երեք տարի. 4) արդարադատության մայորի կոչում ունեցողի համար` չորս տարի. 5) արդարադատության փոխգնդապետի կոչում ունեցողի համար` հինգ տարի. 2. Արդարադատության գնդապետի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում. 3. Արդարադատության լեյտենանտի կոչումը սկզբնական կոչումն է և շնորհվում է Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի: Պրոբացիայի ծառայության մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է Պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխանող կոչում. 4. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան կամ որակավորման դաս ունեցող քաղաքացիներին Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իրենց զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ որակավորման դասին համապատասխան կոչում պաշտոնի նշանակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում. 5. Պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների կամ դասային աստիճանների կամ որակավորման դասերի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը. 6. Պրոբացիայի ծառայողին կոչում կամ հերթական կոչում շնորհելը հետաձգվում է, եթե` 1) պրոբացիայի ծառայողն ունի չմարված կարգապահական տույժ. 2) պրոբացիայի ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կամ նրա նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն. 7. Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում պրոբացիայի ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքերի վերացումից հետո` եռօրյա ժամկետում: |