Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 Արտոնագրատերը. 1. Արտոնագիրը տրվում է այն անձին, որի անունով խնդրարկվում է արտոնագիրը (այսուհետ` հայտատու). 2. Արտոնագիրը կարող է խնդրարկվել մեկից ավելի անձանց անունով: Այս դեպքում նրանց տրվում է մեկ արտոնագիր բոլորի անունով, որոնց փոխհարաբերությունները որպես արտոնագրատերեր կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Գյուտի համատեղ օգտագործումից կամ գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինման հետևանքով ստացված եկամուտները հավասար բաշխվում են բոլոր արտոնագրատերերի միջև, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Պայմանագրի բացակայության դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի գյուտն օգտագործելու իր հայեցողությամբ, ցանկացած անձի կողմից պահպանվող գյուտի՝ առանց թույլտվության օգտագործումն արգելելու հայցով դիմելու դատարան, սակայն իրավունք չունի առանց մնացած արտոնագրատերերին ծանուցելու հրաժարվելու արտոնագրից և առանց նրանց համաձայնության իր իրավունքները փոխանցելու այլ անձի կամ կնքել լիցենզային, այդ թվում՝ ֆրանչայզինգ, պայմանագիր. 3. Ծառայողական պարտականությունները կամ գործատուի առաջադրանքը կատարելու ընթացքում աշխատողի ստեղծած գյուտի (ծառայողական գյուտ) արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է գործատուին, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ. 4. Աշխատողը, որը գյուտի հեղինակ է, իր նվաճումների համար չի կարող լրացուցիչ վարձատրություն պահանջել, բացառությամբ այն դեպքերի, երբ գյուտի մեջ իր անձնական ներդրումը և գործատուի համար դրա կարևորությունն ակնհայտ են և գերազանցում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանագրով նախատեսված պահանջները: Ծառայողական գյուտի հեղինակի (աշխատողի) վարձատրության չափը, պայմանները և վճարման կարգը որոշվում են հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով. 5. Աշխատողը պարտավոր է ծառայողական գործունեությանը վերաբերող իր ստեղծած գյուտի մասին գործատուին գրավոր ծանուցել դրա ստեղծման օրվանից՝ մեկամսյա ժամկետում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 6. Եթե գյուտի ստեղծման մասին գործատուին հայտնելու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում, գործատուն կամ այն անձը, որին գործատուն փոխանցել է արտոնագիր ստանալու իրավունքը, հայտ չի ներկայացնում պետական լիազոր մարմին կամ աշխատողին չի ծանուցում ստեղծած գյուտի մասին տեղեկությունը որպես արտադրության գաղտնիք (նոու-հաու) պահպանելու իր որոշման մասին, ապա հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքն անցնում է աշխատողին (հեղինակին): Այս դեպքում գործատուն իրավունք ունի ծառայողական գյուտն օգտագործելու սեփական կարիքների համար` հասարակ լիցենզիա ստանալով, պայմանով, որ արտոնագրատերը դրա դիմաց կվարձատրվի: Վարձատրության չափը, պայմանները և վճարման կարգը որոշվում են աշխատողի և գործատուի միջև կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով. 7. Եթե գործատուն ծառայողական գյուտի արտոնագիր է ստանում կամ որոշում է ընդունում այդպիսի գյուտի մասին տեղեկությունները պահպանել որպես արտադրության գաղտնիք և այդ մասին հայտնում է աշխատողին կամ արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցում է այլ անձի կամ իր ներկայացրած հայտով արտոնագիր չի ստանում իրենից կախված պատճառներով, ապա աշխատողն օգտվում է վարձատրության իրավունքից: Վարձատրության չափը, պայմանները և վճարման կարգը որոշվում են գործատուի և աշխատողի միջև կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով. 8. Գործատուի նյութական և տեխնիկական միջոցների օգտագործմամբ՝ աշխատողի ստեղծած գյուտը չի հանդիսանում ծառայողական, եթե այն չի ստեղծվել ծառայողական պարտականությունների կամ գործատուի կոնկրետ առաջադրանքը կատարելու ընթացքում: Այսպիսի գյուտի նկատմամբ արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է աշխատողին: Այս դեպքում գործատուն իրավունք ունի իր հայեցողությամբ պահանջելու սեփական կարիքների համար տվյալ գյուտից օգտվելու հասարակ անհատույց լիցենզիա` արտոնագրի գործողության ամբողջ ժամկետով, կամ այդպիսի գյուտի ստեղծման հետ կապված իր կատարած ծախսերի փոխհատուցում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 9. Հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքը, գյուտի օգտագործման բացառիկ իրավունքը, ինչպես նաև դրա օգտագործումից գոյացած եկամուտներն ստանալու իրավունքը կարող է ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ արտոնագրատեր կազմակերպության վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի. 10. Կրթական հաստատություններում կամ գիտական և գիտահետազոտական (այսուհետ` գիտական) կենտրոններում ուսուցման և (կամ) հետազոտական աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում դասախոսի կամ գիտաշխատողի, հետազոտողի (այսուհետ` գիտաշխատող) ստեղծած գյուտի արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է տվյալ կրթական հաստատությանը կամ գիտական կենտրոնին, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ. 11. Սույն հոդվածի 10-րդ մասի պայմանների համաձայն ստեղծված ցանկացած գյուտի մասին հեղինակը պարտավոր է մեկամսյա ժամկետում ծանուցել կրթական հաստատությանը կամ գիտական կենտրոնին. 12. Դասախոսը կամ գիտաշխատողն իրավունք ունի օգտվելու այն օգուտներից, որոնք ստացել է կրթական հաստատությունը կամ գիտական կենտրոնը` սույն օրենքով նախատեսված կարգով գյուտի օգտագործման կամ դրա նկատմամբ իրավունքների փոխանցման հետևանքով: Օգտվելու մասնաբաժինը, պայմանները և գումարի չափը որոշվում են կրթական հաստատության կամ գիտական կենտրոնի կանոնադրությամբ. 13. Կրթական հաստատությունը կամ գիտական կենտրոնը արտոնագիր ստանալու իրավունքը կարող է փոխանցել դրա հեղինակ հանդիսացող դասախոսին կամ գիտաշխատողին. 14. Կրթական հաստատությունը կամ գիտական կենտրոնն իրավունք ունի օգտվելու այն օգուտներից, որոնք սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված դեպքերում գյուտի օգտագործումից կամ դրա նկատմամբ իրավունքների փոխանցման հետևանքով ստացել է հեղինակը: Օգտվելու մասնաբաժինը, պայմանները և գումարի չափը որոշվում են կրթական հաստատության կամ գիտական կենտրոնի կանոնադրությամբ. 15. Այն դեպքում, երբ դասախոսը կամ գիտաշխատողը գյուտն ստեղծում է պետական կամ մասնավոր կազմակերպության հետ աշխատանքների իրականացման պայմանագրի կատարման շնորհիվ, պայմանագրում պետք է նշված լինի, թե պայմանագրի կողմերից ում է պատկանում արտոնագիր ստանալու իրավունքը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 16. Գյուտի ստեղծում ուղղակիորեն չնախատեսող կապալի պայմանագրի կամ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների իրականացման պայմանագրերի կատարման շնորհիվ ստեղծված գյուտի արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է կապալառուին, եթե նրա և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այս դեպքում պատվիրատուն իրավունք ունի արտոնագրի գործողության ամբողջ ժամկետով հասարակ անհատույց լիցենզիա ստանալու միջոցով օգտագործելու ստեղծված գյուտն այն նպատակներով, որոնց հասնելու համար կնքվել էր համապատասխան պայմանագիրը, եթե կապալի պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Կապալառուի կողմից արտոնագիր ստանալու իրավունքը կամ արտոնագիրն այլ անձին փոխանցելու դեպքում պատվիրատուն պահպանում է գյուտի օգտագործման իրավունքը սույն մասում նշված պայմաններով. 17. Եթե կապալառուի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է պատվիրատուին կամ նրա նշած երրորդ անձին, ապա կապալառուն իրավունք ունի արտոնագրի գործողության ամբողջ ժամկետով հասարակ անհատույց լիցենզիա ստանալու միջոցով օգտագործելու ստեղծած գյուտը սեփական կարիքների համար, եթե կապալի պայմանագրով այլ բան նախատեսված չէ. 18. Արտոնագրատեր չհանդիսացող` սույն հոդվածի 16-րդ մասում նշված գյուտի հեղինակը վարձատրվում է սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն: |