FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  246

Գրավով ապահովված պարտավորությունը վաղաժամկետ կատարելը և գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը.
1. Գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով ապահովված պարտավորությունը, եթե`
    1) գրավատուի մոտ թողնված գրավի առարկան պայմանագրի պայմանների խախտմամբ դուրս է եկել նրա տիրապետությունից.
    2) գրավատուն խախտել է գրավի առարկան փոխարինելու կանոնները (հոդված 240).
    3) գրավի առարկան կորել է այնպիսի հանգամանքներում, որոնց համար գրավառուն պատասխանատու չէ, իսկ գրավատուն չի օգտվել սույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից.
2. Գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով ապահովված պարտավորությունը, իսկ այդ պահանջը չբավարարվելու դեպքում` բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա, եթե`
    1) դա նախատեսված է օրենքով.
    2) գրավատուն չի կատարել սույն օրենսգրքի 237 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պարտականությունները.
    3) գրավատուն խախտել է գրավ դրված գույքի օգտագործման և տնօրինման կանոնները (238 հոդվածի 1-ին և 2-րդ կետեր):