Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 185 Գրանցման և լիցենզավորման դիմումի մերժման հիմքերը. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումը և լիցենզավորումը, եթե՝ 1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ. 2) Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին. 3) Կենտրոնական դեպոզիտարիան չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին. 4) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրությունը հակասում է օրենքին. 5) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնները հակասում են սույն օրենքին և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին, կամ կանոնների դրույթները ճշգրիտ և բավականաչափ հստակ չեն, ինչի պատճառով կարող են վտանգվել շուկայի և (կամ) հաշվարկային համակարգի բնականոն գործունեությունը կամ ներդրողների շահերը. 6) Կենտրոնական բանկը մերժել է կամ մերժում է Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու դիմումներից թեկուզև մեկը. 7) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին. 8) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան Կենտրոնական դեպոզիտարիան չի կարող ապահովել հաշվարկային համակարգի բնականոն գործունեությունը. 9) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնադիրների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական դրությունը, հեղինակությունը կամ փորձառությունը կարող է վտանգել ներդրողների շահերը կամ խոչընդոտել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից հաշվարկային համակարգի բնականոն գործունեության կազմակերպումը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացումը. 10) չի վճարվել Կենտրոնական բանկի կողմից սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը: |