Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 48 Այլ մարմնի կողմից նախկինում գրանցված իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին գրառում կատարելը. 1. Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի լուծարման դեպքում լուծարման գործընթացում գտնվելու մասին գործակալության կողմից գրառում կատարելու համար իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը կամ նրանց լիազորած անձը գործակալություն են ներկայացնում՝ 1) գրանցող մարմնի տված գրանցման վկայականը (պետական գրանցման մասին որոշումը կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթուղթ). 2) իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերը. 3) սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը. 2. Եթե այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձը օրենքի համաձայն ենթակա է լուծարման, ապա կարող է ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերից որևէ մեկը. 3. Դիմումի հիման վրա լուծարման գործընթացում գտնվելու մասին գրառումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում անձին շնորհում է գրանցման համար, պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի, ինչպես նաև նրա լուծարման գործընթացում գտնվելու մասին. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գրառումը կատարելը հավաստվում է դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված էլեկտրոնային փաստաթղթի միջոցով: Նշված տեղեկանքը հասանելի է դառնում նաև համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով. 5. Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթի արտատպումը (պատճենը): |