Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ. 1. Բանկի ֆինանսական առողջացման ծրագիրն ադմինիստրացիայի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ. 2. Բանկի ֆինանսական առողջացման միջոցառումների ծրագիրը պարտադիր կարգով պետք է պարունակի` ա) բանկի ֆինանսական վիճակի գնահատականը. բ) բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և այլ անձանց մասնակցության եղանակները բանկի ֆինանսական առողջացմանը. գ) բանկի պահպանության ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումները. դ) լրացուցիչ եկամուտների ստացմանն ուղղված միջոցառումները. ե) տարաժամկետված վարկերի և դեբիտորական պարտքերի վերադարձմանն ուղղված միջոցառումները. զ) բանկի կազմակերպական կառուցվածքի փոփոխության ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները. է) ընթացիկ իրացվելիության և հիմնական կապիտալի բավարար մակարդակի, այլ տնտեսական նորմատիվների վերականգնման հետ կապված միջոցառումները. ը) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված բանկի կանոնադրական կապիտալի նվազեցման և ավելացման դեպքերը, կարգը, պայմանները և ժամկետները. 3. Բանկի ֆինանսական առողջացման ծրագրում կարող են ներառվել հետևյալ միջոցառումները` ա) բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և այլ անձանց ֆինանսական օգնությունը կամ լրացուցիչ ներդրումները բանկի կանոնադրական կապիտալի ավելացման, վարկերի, փոխառությունների տրամադրման, ինչպես նաև պարտատոմսերի, այլ արժեթղթերի, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքների գնման ձևով. բ) բանկի ակտիվների և պարտավորությունների (բացառությամբ սույն օրենքով նախատեսված զուտացման համաձայնությամբ ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների) կառուցվածքի փոփոխությունը, ինչպես նաև բանկի, որպես միասնական ամբողջության, կամ դրա մի մասի վաճառքը. գ) բանկի կազմակերպական կառուցվածքի փոփոխությունը. դ) բանկի վերակազմակերպումը. ե) օրենքով չարգելված այլ միջոցառումներ. 4. Բանկի ֆինանսական առողջացման միջոցառումների ծրագրի ձևը, դրանում ներառվող պարտադիր այլ դրույթները սահմանում է Կենտրոնական բանկը. 5. Բանկի ֆինանսական առողջացման միջոցառումների ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը` իր սահմանած կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 6. Բանկի ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման պահից բանկը դուրս է գալիս «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տնտեսական նորմատիվների կարգավորման դաշտից: Կենտրոնական բանկը կարող է անվճարունակ բանկի համար սահմանել հիմնական և հատուկ տնտեսական նորմատիվների այլ սահմանաչափեր, հաշվարկման կարգ և հաշվարկում ընդգրկվող տարրերի կազմ: |