FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  70

Քրեակատարողական հիմնարկների կանոնակարգը և դրա հիմնական պահանջները.
1. Կանոնակարգը քրեակատարողական հիմնարկներում օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատժի կատարման կարգի և պայմանների ամբողջությունն է.
2. Կանոնակարգն ապահովում է դատապարտյալի պահպանությունը և պարտադիր տարբերակված մեկուսացումը հասարակությունից, մշտական հսկողությունը նրա նկատմամբ, նրա պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, իրավունքների ու օրինական շահերի իրականացումը, դատապարտյալի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անվտանգությունը, դատապարտյալին պահելու տարբեր պայմանների նախատեսումը՝ ելնելով դատապարտյալի անձից և նրա վարքագծից, անվտանգային գոտու տեսակից, ինչպես նաև պատժի կատարման պայմանների փոփոխումը.
3. Քրեակատարողական հիմնարկներում սահմանված կանոնակարգի նպատակն է՝
    1) ապահովել քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի արժանապատիվ պահման պայմանները.
    2) հնարավորինս նվազեցնել ազատազրկման և ազատության մեջ գտնվելու միջև եղած հոգեբանական տարբերությունները.
    3) ապահովել կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ.
    4) վերասոցիալականացնել դատապարտյալին և ձևավորել նրա դրական վարքագիծը.
    5) աջակցել դատապարտյալին՝ նրանում ձևավորելու և զարգացնելու այնպիսի հմտություններ և ունակություններ, որոնք կօգնեն նրան պատժից ազատվելուց հետո կազմակերպել հետագա կյանքը։