FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  60.1

Ընդհանուր պահանջները.
1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարումը և վերամշակումն իրականացվում են՝
    1) վնաս չպատճառելով մարդկանց առողջությանը.
    2) կիրառելով այնպիսի գործընթացներ կամ տեխնոլոգիաներ, որոնք նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրին` ջրին, մթնոլորտային օդին, հողին, կենդանական և բուսական աշխարհին պատճառվող վնասը.
    3) հնարավորինս նվազագույնի հասցնելով լանդշաֆտի կամ հատուկ նշանակության վայրերի՝ պատմամշակութային, էթնոգրաֆիկ, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ազդեցությունը.
2. Ընդերքօգտագործողները հանքի շահագործման ընթացքում և հանքի փակումից հետո պարտավոր են իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումներ` շրջակա միջավայրին կամ մարդկանց առողջությանը հասցվող վնասի և վթարների կանխարգելման կամ նվազագույնի հասցնելու նպատակով.
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված միջոցառումները պետք է իրականացվեն առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեության կիրառմամբ` հաշվի առնելով ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների տեխնիկական առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը և բնապահպանական պայմանները: