FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  194

Դիմումին ներկայացվող պահանջները.
1. Ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-7-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված պահանջների՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դիմումը բովանդակում է`
    1) տեղեկություններ` դիմողի նկատմամբ կիրառված անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու կամ այդ ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին իմանալու ժամանակի կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կատարման կամ անգործության վերաբերյալ.
    2) վիճարկվող նորմատիվ իրավական ակտի անվանումը և այն դրույթը (դրույթները), որի (որոնց) իրավաչափությունը վիճարկվում է.
    3) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի անվանումը (դրա դրույթը), որին, դիմողի գնահատմամբ, հակասում է վիճարկվող նորմատիվ իրավական ակտը.
    4) հիմնավորումներ` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին հակասելու, ինչպես նաև դիմողի իրավունքների խախտման կամ դրանց հնարավոր խախտման վտանգի վերաբերյալ.
2. Դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված նորմատիվ իրավական ակտերի տեքստերի պատճենները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը: