FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  452

Քրեական վարույթն սկսելուց առաջ դատարանի գործողությունները.
1. Քրեական հայցն ստանալուց հետո դատավորը ստուգում է՝ արդյոք պահպանվել են սույն օրենսգրքի 451-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` քրեական հայցին ներկայացվող պահանջները, արդյոք քրեական հայցում նկարագրված փաստական հանգամանքների կապակցությամբ քրեական հետապնդումը կարող է իրականացվել մասնավոր կարգով, և հնգօրյա ժամկետում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․ 1) քրեական վարույթ սկսելու մասին.
    2) քրեական հայցը վերադարձնելու մասին.
    3) քրեական հայցը և կից նյութերն ըստ ընդդատության ուղարկելու մասին.
    4) քրեական վարույթ սկսելը մերժելու մասին.
2. Քրեական հայցը, համապատասխան թերությունները մատնանշելով, առնվազն հինգ օր ժամկետով վերադարձվում է, եթե դրանում առկա են շտկելի թերություններ.
3. Քրեական հայցը և կից նյութերն ուղարկվում են ըստ ընդդատության, եթե պարզվում է, որ ենթադրյալ հանցանքի կատարման վայրը դուրս է տվյալ դատարանի դատական տարածքից.
4. Քրեական վարույթ սկսելը մերժվում է, եթե`
    1) ենթադրյալ հանցանք կատարած անձը հայտնի չէ.
    2) քրեական հայցում նկարագրված փաստական հանգամանքներն ակնհայտորեն հանցավոր չեն.
    3) քրեական հայցում նկարագրված փաստական հանգամանքների կապակցությամբ քրեական հետապնդումը կարող է իրականացվել միայն հանրային կարգով.
    4) դատարանի սահմանած ժամկետում քրեական հայցի թերությունները չեն վերացվել, կամ այն վերստին չի ներկայացվել: