Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները. ա) աշխարհագրական օբյեկտ` աշխարհագրական որոշակի դիրքով ամբողջական և համեմատաբար կայուն կազմավորում, որն ունի բնական կամ արհեստական ծագում: Աշխարհագրական օբյեկտներ են` - մայր ցամաքները, աշխարհամասերը, օվկիանոսները, ծովերը, լեռները, գետերը, լճերը, դաշտավայրերը, բարձրավանդակները և այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները, - պետությունները, դրանց վարչատարածքային միավորները և գործառական տարածքները, - երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները և այլ ինժեներատեխնիկական կառույցներ, - փողոցները, հրապարակները, պուրակները, զբոսայգիները և այլ պատմաճարտարապետական կառույցները և ներբնակավայրային օբյեկտները. բ) աշխարհագրական օբյեկտի անվանում (աշխարհագրական անվանում)` աշխարհագրական օբյեկտը ճանաչելու և առանձնացնելու նպատակով տրվող հատուկ անուն. գ) աշխարհագրական օբյեկտի անվան կանոնավորում` աշխարհագրական անվանումների ոլորտի օրենսդրությանը և կիրառման ավանդույթներին համապատասխան աշխարհագրական անվան ու դրա գրելաձևի որոշում. դ) աշխարհագրական անվանումների պետական քարտադարան` որևէ պետության տարածքի աշխարհագրական անվանումների համահավաք` բազային համարվող տեղագրական քարտեզներում արտահայտված աշխարհագրական անվանումների ծավալով. ե) աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկ` որոշակի սկզբունքներով ստեղծված աշխարհագրական անվանումների ֆոնդ. զ) աշխարհագրական oբյեկտի անվանակոչում` սույն օրենքով սահմանված մարմինների կողմից իրավական ակտերով ընդունված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտին տրված անվանում. է) աշխարհագրական oբյեկտի անվանափոխում` անվանակոչված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտի անվանման փոփոխություն: |