Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 373 Պահման հիմքերը. 1. Պարտատերը, որի մոտ գտնվում է պարտապանին կամ նրա նշած անձին հանձնելու ենթակա գույքը, իրավունք ունի պարտապանի կողմից տվյալ գույքի համար վճարելու կամ դրա հետ կապված պարտատիրոջ ծախսերը և մյուս վնասները հատուցելու պարտավորությունը ժամկետին չկատարելու դեպքում գույքը պահել իր մոտ` մինչև համապատասխան պարտավորության կատարումը. 2. Գույքի պահումով կարող են ապահովվել նաև գույքի համար վճարելու կամ դրա վրա կատարված ծախսերը և այլ վնասները հատուցելու հետ չկապված պահանջները, որոնք ծագել են որպես ձեռնարկատեր հանդես եկող կողմերի պարտավորությունից. 3. Պարտատերը կարող է իր մոտ գտնվող գույքը պահել, չնայած այն բանին, որ այդ գույքը պարտատիրոջ տիրապետմանն անցնելուց հետո դրա նկատմամբ իրավունքներ է ձեռք բերել երրորդ անձը. 4. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: |